03-04-2026 / 16:29
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի. ՌԴ ԱԳ փոխնախարար

2021/02/10 14:49
Ադրբեջան, Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի, քանի որ այն լուրջ ներդրում է ունեցել ԼՂ հակամարտության կարգավորման բազային սկզբունքների մշակման գործում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ռուդենկոն ասել է ռուսական ՏԱՍ գործակալությանը տված հարցազրույցում: «Այդ սկզբունքների մեծ մասն արտացոլում են գտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Խոսքն Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձի, փախստականների վերադարձի, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միմյանց կապող միջանցք թողնելու, անվտանգության ապահովման, խաղաղապահ առաքելության, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման  մասին է»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը:

Նրա խոսքով շարունակում է արդիական մնալ համընդհանուր քաղաքական կարգավորման հասնելու հարցը, ինչը Բուդապեշտում ԵԱՀԿ գագաթնաժողովի որոշման համաձայն (1994) դրվել է Մինսկի խմբի համանախագահների վրա: «Եռյակը հզոր միջազգային աջակցություն ունի և կարող է օգտակար լինել փոխադարձ ընդունելի մոտեցումների և հետագա քայլերի մշակման հարցում, այդ թվում՝ կարգավիճակային հարցերում: Սակայն զգույշ, առանց շտապելու, երբ կգա ժամանակը»,- նշել է Ռուդենկոն:

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը հավելել է, որ հիմա ԵԱՀԿ Մինսկի խումբը, համանախագահները կարող են ակտիվություն ցուցաբերել հայերի և ադրբեջանցիների միջև վստահության միջոցառումներն ամրապնդելու հարցերում: Նրա գնահատմամբ՝ քաղաքացիական հասարակությունների միջև երկխոսությունը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր առողջացմանը և քաղաքական ճանապարհով հետագա քայլերի համար նախադրյալների ստեղծմանը:

Նախորդ Լուրը

Աբխազիայի խորհրդարանը Ռուսաստանին առաջարկել է իր տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցություն բացել

Հաջորդ Lուրը

ՌԴ ԱԳՆ. Վրաստանի հետ մաքսային համաձայնագիրը պետք է գործի

Այլ Լուրեր

Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026
Հայաստան

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Հաջորդ Lուրը

ՌԴ ԱԳՆ. Վրաստանի հետ մաքսային համաձայնագիրը պետք է գործի

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)