04-12-2025 / 19:17
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կինոթատրոն, մշակույթի կենտրոն, ազգայնականների գրասենյակ. Էսքիշեհիրի հայկական եկեղեցու ճակատագիրը

2021/03/26 09:32
Թուրքիա, Հասարակություն

Ներկայիս Թուրքիայի հյուսիս-արևմտյան Էսքիշեհիր նահանգի Թեփեբաշը թաղամասում (նախկինում՝ Հոշնուդիյե հայկական թաղամաս) գտնվող Սուրբ Երրորդություն հայկական պատմական առաքելական եկեղեցու շենքի վրա Թուրքիայի դրոշի կողքին հայտնվել է Ադրբեջանի դրոշը, հայտնում է  Ermenihaber.am-ը:

Սուրբ Երրորդություն եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում: Այն նույնպես արժանացել է հայկական լքված եկեղեցիների ճակատագրին:

1915թ. հետո նույնպես Թուրքիայում շարունակվել է մշակութային եղեռնը: Ավերվել են կանգուն մնացած եկեղեցիներն ու դպրոցները: Բազմաթիվ եկեղեցիներ էլ վերածվել են ախոռների, պահեստների և երբեմն էլ կինոթատրոնների:

1945թ. հայկական այս եկեղեցու շենքը Էսքիշեհիրի հիմնադրամների կողմից վաճառվելուց հետո նույն թվականին վերածվել է ժամանակակից կինոթատրոնի: Իսկ 1974թ. սկսած որոշ ժամանակահատված պատմական եկեղեցու շենքում ցուցադրվել են էրոտիկ ֆիլմեր: Հատկանշական է, որ նմանատիպ ֆիլմեր ցուցադրվել են ոչ միայն այս, այլև հայկական մի շարք այլ եկեղեցիների շենքերում, որոնք վերածվել էին կինոթատրոնների:

Ձևափոխված շենքի առաջին հարկում գործում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուսթափա Քեմալ Աթաթյուրքի մոր անունը կրող մշակութային կենտրոնը ( Zübeyde Hanım Kültür Merkezi): Իսկ երկրորդ հարկում՝ Թուրքիայում «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) Էսքիշեհրի նահանգային կառույցի գրասենյակն է:

Շենքի արտաքին պատերին փակցված են  կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի լուսանկարով պաստառը, կուսակցության լոգոն և Թուրքիայի դրոշը: Վերջերս էլ շենքի պատին են փակցրել նաև Ադրբեջանի դրոշը, ինչը կարող է պայմանավորված լինել արցախյան վերջին պատերազմում Ադրբեջանի հաջողություններով: Այս միջադեպի կապացությամբ Twitter-ում գրառում է արել և դրան կից լուսանկար է հրապարակել պոլսահայ Օզան Դևրիմյանը:

Այս կապակցությամբ նա հեգնանքով գրել է. «Հերիք չէ, որ հայկական եկեղեցին իրենցով են արել, հիմա էլ անշուշտ պետք է Ադրբեջանի դրոշը տնկեին»:

Նախորդ Լուրը

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպեց Իրաքի պաշտպանության նախարարին

Հաջորդ Lուրը

Վրաստանը դեմ է Ղարաբաղի հարցի կարգավորման «3+3» ձևաչափին

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025
Թուրքիա

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

04/12/2025
Հասարակություն

Առողջապահական ապահովագրության մասին օրենքն ընդունվեց

04/12/2025
Հաջորդ Lուրը

Վրաստանը դեմ է Ղարաբաղի հարցի կարգավորման «3+3» ձևաչափին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)