19-11-2025 / 18:33
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վրաստանում կասեցվել է թուրքական ընկերության կողմից ՀԷԿ-ի շինարարությունը. Թուրքիայի դեսպանը հայտնել է թուրքաֆոբիայի մասին

2021/03/31 10:00
Թուրքիա, Կարևոր, Վրաստան, Տնտեսություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ թեև Նամախվանի ՀԷԿ-ի ամբարտակի կառուցումը շատ կարևոր է Վրաստանի համար, սակայն բնակիչների և բնապահպանների բողոքի ֆոնին այն դադարեցվել է 9-12 ամսով:

«Մենք պայմանավորվել ենք թուրքական ENKA ընկերության հետ, որ ամեն ինչ ևս մեկ անգամ կստուգվի, այդ թվում և վրաց ու օտարերկրացի մասնագետների ներգրավվածությամբ: Եվս մեկ անգամ կստուգվի նաև ՀԷԿ-ի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, արդյոք այն վնասներ չի բերում»,-նշել է Ղարիբաշվիլին՝ շեշտելով, որ բողոքի ցույցերը Վրաստանի դեմ հիբրիդային էներգետիկ պատերազմի նշաններ են ցույց տալիս:

Մեկնաբանելով տեղի բնակիչների հայտարարությունները, որոնք հնչել են Նամախվանի ՀԷԿ-ի ամբարտակի կառուցման դեմ բողոքի ակցիաների ժամանակ, Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը դրանք որակել է «հակաթուրքական և թուրքաֆոբ»:

«Ինձ համար անսպասելի էր տեսնել ցույցեր, որոնք սկսվեցին համաձայնագիրը ստորագրելուց մեկ տարի անց: Երկրորդը, որ ինձ զարմացրեց, դա հակաթուրքական, թուրքաֆոբ, որոշ դեպքերում իսլամաֆոբ քարոզչությունն էր: Սա մեծ անհանգստություն առաջացրեց, ես հարգում եմ վրացական մշակույթը, ուղղափառ հավատը վրացական ինքնության անբաժան մասն է, սակայն, երբ խաչ են դնում շինհրապարակաում և վստահեցնում, որ չեն ցանկանում Վրաստանում լինի թուրքական ընկերություն, ինձ մոտ կասկածներ են առաջանում, որ դա այն Վրաստանը չէ, որը ես գիտեմ»-Formula հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի դեսպանը:

«Երբ մենք խոսում ենք կրոնական նարատիվի մասին, որը մենք տեսել ենք, եթե ընկերությունները Իսրայելից էին, Իտալիայից, ԱՄՆ-ից, ինչ-որ մեկը խաչ դրե՞լ է: Ես չգիտեմ: Այդ պատճառով ցանկանում եմ մարդկանց հարց տալ. ինչու՞ ենք բերում կրոնական խորհրդանիշ: Կարծում եմ, որ դա շատ զգայուն է: Ես չեմ ուզում, որ դա նախադեպ հանդիսանա թուրքական ներդնողների համար: Դրա հետևում կանգնածները ցանկանում են վերջ դնել երկու բան. Վրաստանում թուրք ներդրողների հարմարավետ հարաբերությունները, երկրորդը վերաբերում է էներգետիկ անվտանգության խնդրին»,-նշել դեսպանը:

Նախորդ Լուրը

Պետք է կայացնենք որոշումներ, որոնք կապահովեն Հայաստանի երկարատև, կայուն զարգացումը. վարչապետը՝ ԱԽ նիստում

Հաջորդ Lուրը

Ֆրանսիան, Գերմանիան և Ռուսաստանը սպասում են Իրանի՝ միջուկային գործարքին վերադառնալուն

Այլ Լուրեր

Հայաստան

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Անվտանգություն

Տրվել է «Էդ-Դաբաա» ատոմակայանի ռեակտորի կորպուսի ստեղծման ազդանշանը

19/11/2025
Հայաստան

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

19/11/2025
Հաջորդ Lուրը

Ֆրանսիան, Գերմանիան և Ռուսաստանը սպասում են Իրանի՝ միջուկային գործարքին վերադառնալուն

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025

«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». կինն օգնություն է խնդրում. Ազատություն

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)