05-04-2026 / 03:56
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հնարավո՞ր է արդյոք՝ թուրք-հունական ճգնաժամը լուծվի խաղաղ ճանապարհով

2021/04/09 14:29
Տեսակետ

Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Չնայած 5 տարի ընդմիջումից հետո այս տարեսկզբին մեկնարկեցին թուրք-հունական խորհրդատվական բանակցությունները, այնուամենայնիվ կողմերը չեն դադարում միմյանց մեղադրել լարվածությունը սրելու մեջ:

Թուրքիայի գործողությունները և հայտարարությունները հակասում են իրար: Մինչ Թուրքիան փորձում է միջազգային հանրության «աչքին թոզ փչել», նշելով հարաբերությունները երկխոսության և խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին, վերասպառազինումը, տեղական արտադրության զինտեխնիկայի թողարկումը, պարբերաբար անցկացվող զորավարժությունները, ոչ այլ ինչ են, եթե ոչ այդ երկրի կողմից ուժի սպառնալիքի ցուցադրում:

Բացի այդ, Թուրքիան նաև փորձում է սեղմել Հունաստանի շուրջ օղակը և վերականգնել խաթարված հարաբերությունները այն երկրների հետ, որոնք Հունաստանի հետ մասնակցում են համատեղ զորավարժությունների և առևտրատնտեսական ու ռազմական գործարքներ են կնքում: Այդ նպատակով պաշտոնական Անկարան տարբեր հարթություններում համագործակցության և շփման եզրեր է փորձում գտնել նաև այն պետությունների հետ, որոնք կարող են Հունաստանի դաշնակիցը լինել։

Այս պահին Թուրքիայի օրակարգում տեսնում ենք Հունաստանի հետ առկա խնդիրները հնարավորինս արագ, ոչ աստիճանական և ճնշող մեխանիզմների օգտագործմամբ լուծելու միտումներ, սակայն Հունաստանի պարագայում վեճերի լուծման օրակարգը այլ է: Աթենքը, ի պատասխան Անկարայի քայլերի, որպես զսպող լծակ է օգտագործում բանակցություններն ու դիվանագիտական շփումները և միևնույն ժամանակ դրանցով փորձ է անում ժամանակ շահել դաշնակիցների ձեռքբերման և բավարար չափով սպառազինվելու համար:

Թուրքիայի հայտարարություններից և գործողություններից ստացվող ազդանշանները թույլ են տալիս կարծելու, որ առկա վեճերի խաղաղ ճանապարհով լուծումն օրեցօր ավելի քիչ հավանական է դառնում և փոխարենը դոմինանտ են դառնում Անկարայի՝ ռազմական բախման տանելու արկածախնդիր վարքն ու մտադրությունը:

Արդյո՞ք միջազգային հանրությունն ու կառույցները կարձագանքեն, եթե Թուրքիան ներխուժի Հունաստանի տարածքային ջրեր և ինչպե՞ս

Նախ պետք է նկատել, որ Թուրքիան 2020թ. Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում սեյսմիկ հետազոտական աշխատանքներ կատարելու համար բազմաթիվ անգամ Navtex-ի (նավիգացիոն տելեքս) ծանուցագրեր հրապարակեց: Թուրքիան հայտարարեց, որ Navtex ծանուցագրերի հրապարակումը կապված է Հունաստանի կողմից Էգեյան ծովի կղզիների սպառազինման հետ:

Հունաստանը Թուրքիային մեղադրեց իր օդային ու ծովային սահմանը խախտելու մեջ ու պահանջեց դուրս բերել իր տարածքից թուրքական նավերը: Բացի այդ, Հունաստանը քանիցս դիմեց ԵՄ-ին և ԱՄՆ-ին՝ պահանջելով պատժամիջոցներ սահմանել Անկարայի դեմ: ԵՄ-ն Արևելյան Միջերկրականում նավթի և գազի պաշարների որոնման նպատակով Թուրքիայի հորատման ապօրինի աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ պատժամիջոցներ էր ծրագրել, սակայն դրանք Թուրքիայի սպառնալիքների արդյունքում մնացին թղթի վրա:

Թուրքիայի կողմից նոր Navtex-ի հրապարակման արդյունքում ավելի կսրվեն Հունաստանի հետ առանց այդ էլ լարված հարաբերությունները: Հաշվի առնելով, միջազգային հանրության և կառույցների կողմից նախորդ տարվա ընթացքում Անկարայի գործողությունները ճնշելու համար արված հայտարարությունների անարդյունավետությունը, կարող ենք ասել, այս անգամ ևս դրանք կլինեն սոսկ դատապարտող հայտարարությունների մակարդակում, իսկ գործնական քայլերի դիմելու դեպքում կառճակատվեն Թուրքիայի կոշտ արձագանքին:

Թուրքագետ Էլեն Քոքչյան

Նախորդ Լուրը

ՀՀ ՊՆ-ը հրեքում է ադրբեջանաթուրքական պատվիրակության Երևան ժամանելու լուրը

Հաջորդ Lուրը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախումբը ստորագրահավաք է սկսել՝ Բայդենից պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանը կարող է դառնալ Ասիան և Եվրոպան կապող կարևոր ցամաքային հանգույց․ չինացի փորձագետ

11/03/2026
Թուրքիա

«Թուրքական ավիաուղիները նոր ուղղություն են ուրվագծում Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործում»․ թուրք հոդվածագիր

26/02/2026
Անվտանգություն

ԱՄՆ-Իրան ռազմական բախման հավանականությունը դեռ շատ բարձր է. ամերիկագետ

24/02/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախումբը ստորագրահավաք է սկսել՝ Բայդենից պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)