25-10-2026 / 17:57
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կանադան չեղարկել է ռազմական արտադրանք Թուրքիա արտահանելու թույլտվությունները. Ermenihaber

2021/04/13 11:20
Անվտանգություն, Արցախ, Թուրքիա

Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոն ապրիլի 12-ին հայտարարել է, որ իր երկիրը չեղարկում է Թուրքիա ռազմական արտադրանք արտահանելու թույլտվությունները: Նախարարը հիշեցրել է, որ դեռ նախորդ տարվա հոկտեմբերին Կանադայի կառավարությունը կասեցրել է ռազմական արտադրանքն ու տեխնոլոգիաները Թուրքիա արտահանելու թույլտվությունները: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Նրանք սպասել են հետաքննության արդյունքներին, որոնք պետք է պարզեին մեղադրանքների իսկությունը առ այն, որ կանադական տեխնոլոգիաներն Ադրբեջանի կողմից կիրառվել են Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտությունում: Խոսքը թուրքական «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերի վրա կիրառվող դիտարկման և թիրախավորման համակարգերի մասին է, որոնք արտադրվում են կանադական «L3Harris WESCAM» ընկերության կողմից:

Գարնոն նաև հայտնել է, որ 2019թ. աշնանը ևս Կանադան կասեցրել էր ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա՝ հաշվի առնելով թուրքական զորքի ռազմական ներխուժումը Սիրիա:

«Կանադայի արտգործնախարարությունը, խորհրդակցելով ազգային պաշտպանության նախարարության հետ, իրականացրել է Թուրքիայի համար նախատեսված ռազմական ապրանքի և տեխնոլոգիաների արտահանման թույլտվությունների մանրակրկիտ դիտարկում: Հաշվի առնելով, որ դրա արդյունքում ձեռք է բերվել վստահելի ապացույց առ այն, որ Թուրքիա արտահանված կանադական տեխնոլոգիաները կիրառվել են Լեռնային Ղարաբաղում՝ հայտարարում եմ, որ այսօր չեղարկվում են բոլոր այն թույլտվությունները, որոնք կասեցվել էին 2020թ. աշնանը»,- նշել է Կանադայի արտգործնախարարը:

Մարկ Գարնոն հայտնել է, որ իրենց արտադրանքի նմանատիպ կիրառումը չի համապատասխանում ո՛չ Կանադայի արտաքին քաղաքականությանը, ո՛չ էլ Թուրքիայի կողմից տրված հավաստիացումներին, թե դրանց վերջնական օգտագործողն ինքն է լինելու:

Կանադացի պաշտոնյան նաև հաղորդել է, որ ապրիլի 12-ի առավոտյան զրուցել է թուրք պաշտոնակցի՝ Մևլութ Չավուշօղլուի հետ՝ հաստատելու Կանադայի մտահոգությունը։

Նախորդ Լուրը

Ռուսաստանը 1,5 ամսով դադարեցնում է չվերթները դեպի Թուրքիա

Հաջորդ Lուրը

Լավրովը և Զարիֆը քննարկել են Ղարաբաղի հարցը

Այլ Լուրեր

Թուրքիա

Ստամբուլում այսօր կհանդիպեն յոթ երկրների արտգործնախարարներ

23/10/2026
Թուրքիա

Թուրքիայում հանքահորի պայթյունի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ

23/10/2026
Անվտանգություն

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է որոշվել նոյեմբերի 11-ին

23/10/2026
Հաջորդ Lուրը

Լավրովը և Զարիֆը քննարկել են Ղարաբաղի հարցը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին կքննարկի TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրի վավերացումը

23/10/2026
Demonstrators hold a rally to protest against a bill on "foreign agents", near Georgian Parliament building, in Tbilisi, Georgia, May 13, 2024. REUTERS/Irakli Gedenidze

Վրաստանն առաջին անգամ 2012 թվականից կորցրել է «ազատ ինտերնետ» ունեցող երկրի կարգավիճակը

23/10/2026

Վրաստանում լրագրող է բերման ենթարկվել Դավիթ Գարեջիի վանական համալիրի վերաբերյալ հրապարակումների պատճառով

23/10/2026

Ստամբուլում այսօր կհանդիպեն յոթ երկրների արտգործնախարարներ

23/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)