13-07-2026 / 12:48
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բոլոր ռազմագերիները պետք է անհապաղ հայրենադարձվեն. Նիդերլանդները շարունակելու է հարցի բարձրաձայնումը

2021/06/17 11:11
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան

Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հունիսի 16-ին նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, խորհրդարանականների և ԱԳ նախարար Սիգրիդ Կաախի միջև մանրամասն քննարկում է ծավալվել Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և հետագա զարգացումների շուրջ։ «Արմենպրես»–ի հաղորդմամբ, վերոնշյալ քննարկման ընթացքում Նիդերլանդների տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող պատգամավորները ԱԳ նախարարին ուղղել են տասնյակ հարցեր ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքների, ԵՄ-Ադրբեջան համագործակցությունը դադարեցնելու, Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու, ագրեսիայի հետևանքները վերացնելու, Թուրքիայի սադրիչ դերակատարման և համանման այլ թեմաների վերաբերյալ։

Նիստից առաջ Նիդերլանդների ԱԳ նախարար Սիգրիդ Կաախը 4 էջանոց նամակ էր ուղղել խորհրդարանին (ի կատարումն նախորդ քննարկման ստանձնած պարտավորության), որում անդրադարձ է կատարել Ղարաբաղյան հիմնախնդրի պատմությանը, կարգավորման գործընթացին, Արցախի դեմ սանձազերծված ագրեսիային, ինչպես նաև հետպատերազմական զարգացումներին և հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությանը։

Մասնավորապես, խորհրդարանին ուղղված նամակում Սիգրիդ Կաախը վերահաստատել է Նիդերլանդների դիրքորոշումը միջազգային միասնական գործողությամբ նպաստելու հակամարտության վերջնական կարգավորմանը՝ հավելելով, որ Նիդերլանդները մտադիր է այսուհետ ևս շարունակել ԵՄ և ԵԱՀԿ շրջանակներում տարվող աշխատանքները։ Բացի այդ, Սիգրիդ Կաախը վերահաստատել է նիդերլանդական կողմի այն դիրքորոշումը, համաձայն որի «բոլոր ռազմագերիները պետք է անհապաղ հայրենադարձվեն»՝ մասնավորեցնելով, որ Նիդերլանդները շարունակելու է սույն հարցի բարձրաձայնումը։

ԱԳ նախարարի պաշտոնակատարը նամակում նաև անդրադարձ է կատարել այսպես կոչված «Ռազմական ավարի պուրակի» բացմանը, նշելով, որ նման քայլերը «թշնամանք են հրահրում»: Սիգրիդ Կաախը վերահաստատել է մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը և շեշտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության գործուղումը տարածաշրջան, ռազմական հանցագործությունների համար պատասխանատվություն ենթարկելու անհրաժեշտությունը, անդրադարձ կատարել հակամարտության արդյունքում տուժածներին հումանիտար օգնության հատկացման հարցին և սահմանազատման ու վստահության վերականգնման հարցերում ԵՄ հնարավոր աջակցությանը։

Նախորդ Լուրը

Անհերքելի ապացույց, որ Ադրբեջանը հայ բոլոր գերիներին ապօրինաբար պահում է քաղաքական սակարկությունների համար. ՄԻՊ

Հաջորդ Lուրը

Ադրբեջանի ԶՈՒ-երը պետք է առանց որևէ նախապայմանի լքեն ՀՀ ինքնիշխան տարածքները. Հարությունյանը՝ Շոյգուին

Այլ Լուրեր

Հայաստան

ԵՄ-ն Հայաստանում նոր առաքելություն կտեղակայի՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու նպատակով

13/07/2026
MOSCOW, RUSSIA - MAY 25, 2022: Russian Foreign Ministry Spokeswoman Maria Zakharova during a press briefing on Russia's current foreign policy. Russian Foreign Ministry/TASS

Россия. Москва. Официальный представитель МИД России Мария Захарова во время брифинга по текущим вопросам внешней политики. Пресс-служба МИД РФ/ТАСС
Կարևոր

Զախարովա․ Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ և ժողովուրդների փոխադարձ սերը

13/07/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն և Իրանն ուժգին հարվածներ են փոխանակել. Հորմուզի նեղուցը կրկին փակ է

13/07/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանի ԶՈՒ-երը պետք է առանց որևէ նախապայմանի լքեն ՀՀ ինքնիշխան տարածքները. Հարությունյանը՝ Շոյգուին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԵՄ-ն Հայաստանում նոր առաքելություն կտեղակայի՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու նպատակով

13/07/2026
MOSCOW, RUSSIA - MAY 25, 2022: Russian Foreign Ministry Spokeswoman Maria Zakharova during a press briefing on Russia's current foreign policy. Russian Foreign Ministry/TASS

Россия. Москва. Официальный представитель МИД России Мария Захарова во время брифинга по текущим вопросам внешней политики. Пресс-служба МИД РФ/ТАСС

Զախարովա․ Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ և ժողովուրդների փոխադարձ սերը

13/07/2026

Զելենսկին հայտարարել է վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի պաշտոնանկության նախաձեռնության մասին

13/07/2026

Հայտնի են ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչների մասնակիցները

13/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)