04-12-2025 / 20:11
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վեց հայ ռազմագերիների մասով դիմում է ներկայացվել Եվրոպական դատարան

2021/06/30 16:19
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը, համագործակցաբար Վաշինգտոնում տեղակայված Արդարության և մարդու իրավունքների հայկական կենտրոնի հետ, ևս վեց հայտ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով «ժամանակավոր միջոց կիրառել» 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով գերեվարված հայ զինծառայողների գործերով։

«Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին այդպիսին չճանաչելու շարունակական քաղաքականությունը մարդկային կյանքի նկատմամբ այլասերված վերաբերմունքի օրինակ է: Ժամանակն է, որ միջազգային հանրությունը դադարի քաջալերել բռնապետ Ալիևին և պահանջի, որպեսզի Ադրբեջանը կատարի 1949թ. ընդունված Ժնեւյան կոնվենցիայի պարտավորությունները»,- ընդգծում է Արդարության և մարդու իրավունքների հայկական կենտրոնի ղեկավար, Հայ դատի երկարամյա գործիչ Քեն Խաչիկյանը։

«Ժամանակավոր միջոց» կիրառելու համար հայ գերիների մասին շարունակական վկայություններ հավաքագրելով՝ հիշյալ կենտրոնների դիմումները ՄԻԵԴ-ին առաջին քայլն է` ստիպելու Ադրբեջանին՝ որպես այդպիսին ճանաչել հայ ռազմագերիներին։ Դա նաև հնարավորություն կտա միջազգային մարդասիրական կազմակերպություններին, հատկապես՝ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը, մուտք գործելու գերեվարված անձանց մոտ։ Երեւանում եւ Վաշինգտոնում տեղակայված երկու իրավապաշտպան կազմակերպությունների համագործակցության արդյունքում Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացվել շուրջ հարյուր հայ ռազմագերիների վերաբերյալ գործեր։ Վերջերս, նույն համագործակցությամբ, հնարավոր էր եղել տեղեկություններ հավաքել Ադրբեջանի կողմից պահվող շուրջ 90 հայ գերիների վերաբերյալ։ Իրավապաշտպան կենտրոնները շարունակելու են հետամուտ լինել շուրջ հարյուր հայ գերիների ազատ արձակմանն ու նրանց կյանքի իրավունքի պաշտպանությանը։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Նախորդ Լուրը

Իրանի բանակը զորավարժություն է անցկացնում Կասպից ծովում

Հաջորդ Lուրը

Ոչ ոք շահագրգռված չէ Ղարաբաղում ճգնաժամի զարգացմամբ. Պուտին

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Կարևոր

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Հաջորդ Lուրը
MOSCOW, RUSSIA - JUNE 30, 2021: Russia's President Vladimir Putin attends his annual special televised question and answer session at Moscow's World Trade Centre. Alexei Nikolsky/Russian Presidential Press and Information Office/TASS

Ðîññèÿ. Ìîñêâà. Ïðåçèäåíò Ðîññèè Âëàäèìèð Ïóòèí âî âðåìÿ åæåãîäíîé ñïåöèàëüíîé ïðîãðàììû "Ïðÿìàÿ ëèíèÿ ñ Âëàäèìèðîì Ïóòèíûì" â ñòóäèè Öåíòðà ìåæäóíàðîäíîé òîðãîâëè. Àëåêñåé Íèêîëüñêèé/ïðåññ-ñëóæáà ïðåçèäåíòà ÐÔ/ÒÀÑÑ

Ոչ ոք շահագրգռված չէ Ղարաբաղում ճգնաժամի զարգացմամբ. Պուտին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)