27-05-2026 / 01:52
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Աշխարհում անկայունության նոր տարածաշրջան է ուրվագծվում. Թուրքիան ևս կիզակետում է

2021/07/01 12:59
Անվտանգություն, Մերձավոր Արևելք

Արդեն կանխատեսելի ապագայում կրկին աշխարհում ամենաանկայուն տարածաշրջանի վերածվելու ընդգծված միտում է արձանագրվում Աֆղանստանում։ ՆԱՏՕ-ի և ամերիկյան զորքերի դուրսբեման ֆոնին թալիբների և կառավարական ուժերի միջև ակտիվացած ռազմական բախումները հիմնականում առաջինների օգտին են։ Թալիբները վերահսկողության են ձգտում հատկապես սահմանային հատվածներում և ռազմավարական նշանակության այլ շրջաններում։ Քարտեզին նայելիս՝ պարզորոշ երևում է, որ հարավասիական այս կարևոր երկրում քաոսի հրահրումը կամ առնվազն դրան անուղղակիորեն նպաստելը նաև աշխարհաքաղաքական նշանակության նոր ծրագիր կարող է լինել՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական հիմնական դերակատարների միջև արձանագրված լարվածության դինամիկան։

Աֆղանստանում հակամարտությունն ուղիղ սպառնալիք է Իրանին, Չինաստանին, ՀԱՊԿ գոտուն։ Բացի այդ, հաշվի առնելով պատմական «Խորասան» տարածաշրջանի նշանակությունը իսլամական ծայրահեղական խմբավորումների գաղափարախոսությունում, մեծ հավանականությամբ Աֆղանստանը կարող է կրկին վերածվել ժամանակակից ջիհադիստական պայքարի առանցքային թատերաբեմի, որի դրևորումները ևս արդեն իսկ զգացնել են տալիս «Ալ-Կաիդայի» և «Իսլամական պետության» ակտիվացմամբ։ Վերոնշյալի համատեքստում, ինչն է ուշագրավ՝ ՆԱՏՕ-ի դուրս գալուց հետո էլ Աֆղանստանում մնալու և այդ երկրում ծավալվող գործընթացների վրա ազդելու հնարավորություն ունենալու լրջագույն հավակնություններ է ցուցաբերում Թուրքիան՝ այս պահին դեռևս ձգտելով ստանձնել Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգության ապահովումը։

Բացի այդ, հիմք ընդունելով թուրք-պակիստանյան սերտ հարաբերությունները և Իսամաբադի ազդեցության լծակները թալիբների վրա, կասկածից վեր է, որ Անկարայի ծրագրերն Աֆղանստանում շատ ավելի խորքային են՝ դարձյալ հաշվի առնելով այդ երկրի աշխարհագրական դիրքն ու նրան հարևան տարածաշրջաններում Թուրքիայի ունեցած հավակնությունները։ Ընդ որում, չի կարելի բացառել նաև, որ «Շուշիի համաձայնագրի» ստորագրումից հետո չի բացառվում Ադրբեջանի ներգրավում ևս աֆղանական գործընթացներին։ Իսկ, որ նման բազմաքայլ սցենարն(Թուրքիայի ներգրավմամբ այլ գործողություններին որոշակի նմանությամբ) Անկարայի արտաքին քաղաքականության օրակարգում է, այդ մասին իր վերջին ելույթներից մեկում բաց տեքստով ուղիղ ակնարկել է Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանը՝ նշելով. «…Վերջին օրերին Շուշի գնացինք և այնտեղ մեր եղբայրների հետ կիսեցինք ազատագրման ուրախությունը: Այժմ նույն մոտեցմամբ այլ վայրերում նոր քայլեր անելու նախապատաստություն ենք տեսնում: Եթե Թուրքիան իր սահմաններից դուրս այսպիսի հզոր անվտանգային գոտի չկարողանա ձևավորել, մեր հայրենիքի մեջ մեզ ո՛չ հանգիստ կտան, ո՛չ էլ կթողնեն բարօր ապրել»։

Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

Վրաստանի և Ռուսաստանի միջև Ժնևյան բանակցությունները պետք է շարունակվեն. ԵՄ հատուկ ներկայացուցիչ

Հաջորդ Lուրը

Շուտով ադրբեջանական կողմն այլևս չի օգտվի Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից. Բեգլարյան

Այլ Լուրեր

ԱՄՆ

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի հրթիռային կայաններին և մոտորանավակներին

26/05/2026
ԱՄՆ

Թրամփը կոչ է արել մի շարք երկրների կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ

25/05/2026
Անվտանգություն

Արևմուտքը քննարկում է Ռուսաստանի վրա հարձակման սցենարը․ Լավրով

22/05/2026
Հաջորդ Lուրը

Շուտով ադրբեջանական կողմն այլևս չի օգտվի Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից. Բեգլարյան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ-ն ու ԱՄՆ-ն «ԹՐԻՓՓ»-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիր են նախաստորագրել

26/05/2026

Վրաստանը նշում է Անկախության օրը

26/05/2026

Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը կշարունակի առաջ շարժվել․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ

26/05/2026

Կայացել է Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը

26/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)