16-09-2026 / 19:51
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի անկախության ճանաչումը և տարածքային ամբողջականության վերականգնումը գերակա խնդիրներ են. Արայիկ Հարությունյան

2021/07/06 17:46
Արցախ, Քաղաքականություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության պատվիրակությանը՝ Հակոբ Անդրեասյանի գլխավորությամբ։ Հանդիպմանը քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում առկա մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ողջունելով ՌԱԿ պատվիրակության այցն Արցախ՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախը հայկական պահելու միակ ուղին միասնականությունն ու ողջ հայության ջանքերի միավորումն է: Այս համատեքստում Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է խթանել Արցախում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացումը՝ հիմնական ներուժն ու միջոցներն ուղղելով բնակարանաշինությանն ու արցախցիների համար հայրենի հողում ապրելու և արարելու հնարավորությունների ստեղծմանը։ 

Անդրադառնալով 2020 թվականի աշնանը տեղի ունեցած պատերազմին՝ նախագահը նշել է, որ այն մեծ փորձություն էր համայն հայության համար, սակայն ժամանակն է համազգային նոր նպատակներ դնելու և նոր հաջողությունների ու հաղթանակների կերտման ուղղությամբ աշխատելու։ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ Արցախի անկախության ճանաչումը և տարածքային ամբողջականության վերականգնումը մնում են պետության առջև ծառացած գերակա խնդիրները։

Հակոբ Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար և նշել, որ Ռամկավար ազատական կուսակցությունը մշտապես Արցախի կողքին է։ Կուսակցության ներկայացուցիչն ընդգծել է, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իրենց քաղաքական ուժը շարունակելու է իրականացնել աշխատանքներ՝ հանուն հայրենիքի զարգացման ու զորացման։

Նախորդ Լուրը

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի ՌԴ

Հաջորդ Lուրը

Վրաստանում աճում են դելտա շտամով վարակման դեպքերը

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

Լիբանանի դատախազը Բեյրութի նավահանգստի պայթյունի գործով պահանջել է մեղադրանք առաջադրել նախկին նախագահ Միշել Աունին

16/09/2026
ԱՄՆ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կրկին քվեարկել է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու օգտին

16/09/2026
Ադրբեջան

Նյու Յորքում նախատեսվում է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը

16/09/2026
Հաջորդ Lուրը
Laboratory employees work on the pilot production phase of Russia's Sputnik V Coronavirus vaccine for COVID-19 at the pharmaceutical company Uniao Quimica in Brasilia, Brazil, Monday, Jan. 25, 2021. (AP Photo/Eraldo Peres)

Վրաստանում աճում են դելտա շտամով վարակման դեպքերը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ֆորմուլա 1-ի Գրան Պրին կանցկացվի նաև Ստամբուլում

16/09/2026

Գերմանիայում հիվանդանոցները պատրաստում են հնարավոր պատերազմի սցենարին

16/09/2026

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնումը

16/09/2026

Ալեն Սիմոնյան. Գանձասարի վերաբերյալ խոսել եմ Հաջիևի հետ

16/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)