04-12-2025 / 18:28
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրք-ադրբեջանական երկակի ստանդարտները կամ այն ինչ չի կարելի արցախահայությանը, թույլատրելի է Կիպրոսի թուրքերի համար

2021/07/22 12:45
Թուրքիա, Քաղաքականություն

Կիպրոսի թուրքերի համար Թուրքական ներխուժման 47-րդ տարվա կապակցությամբ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն (ՀԿԹՀ) այցի ընթացքում ԹՀ նախագահ Ռ.Թ. Էրդողանի մի շարք հայտարարություններ միջազգային հանրության բուռն արձագանքին են արժանացել։ Էրդողանի հասցեին տարբեր մակարդակում քննադատություններ են հնչեցրել Կիպրոսը, Հունաստանը, ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Իսրայելը և այլն։ Որքան էլ պարադոքսալ կարող է թվալ, բայց Թուրքիայի դեմ նման դեմարշը որոշ իրողություններով զուգահեռներ ունի արցախյան հիմնախնդրի հետ։

Մասնավորապես՝

1. Արցախյան հակամարտության շրջանակներում զգալիորեն հաջողելուց հետո Անկարան փորձում է փոխել կիպրոսյան հիմնախնդրի հետ կապված միջազգային ստատուս-քվոն՝ նպատակային քաղաքականություն վարելով հիմնախնդրի կարգավորման սկզբունքի փոփոխության ուղղությամբ՝ «երկու համայնքների հավասար իրավունքներով դաշնությունից» դեպի «երկու պետություն երկու ժողովրդի համար» բանաձևը։ Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների տեսանկյունից պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը ստորադավում է ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքի նկատմամբ՝ ի տարբերություն արցախյան հիմնախնդրում Թուրքիայի ունեցած դիրքորոշման։

2. Կիպրոսյան հիմնախնդրի հետ կապված Թուրքիայի քաղաքականության սկզբունքային փոփոխությունն արձանագրվում է արցախյան 44-օրյա պատերազմում ադրբեջանա-թուրքական տանդեմի հաղթանակից հետո, երբ և՛ Բաքուն, և՛ Անկարան՝ և միայն նրանք հայտարարում են, թե արցախյան հակամարտությունը հանգուցալուծվել է։ Այսինքն՝ այն ինչ անթույլատրելի էր արցախահայության համար, կարելի է Հյուսիսային Կիպրոսի թուրք բնակչությանը։ Եթե Արցախում Ադրբեջանն ու Թուրքիան պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի շեշտադրմամբ պայքարում էին հայկական «օկուպացիայի» դեմ, ապա Կիպրոսում արդեն ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքի կիրառմամբ Անկարան փորձում է լեգիտիմացնել կղզու հյուսիսիային հատվածի սեփական օկուպացիան։

3. Այս գործընթացում Թուրքիան փորձում է ապահովել առավելագույն միջազգային աջակցություն, որն էլ ստանում է բացառապես Ադրբեջանի կողմից՝ Արցախում Բաքվին ցուցաբերած վճռորոշ օժանդակության դիմաց։ Պատմության ընթացքում առաջին անգամ Կիպրոսի թուրքական հատվածում տեղի ունեցած միջոցառումներին մասնակցել է նաև Ադրբեջանից ժամանած խորհրդարանական պատվիրակություն։ Իսկ Էրդողանն իր բազմաթիվ խնդրահարույց հայտարարություններից մեկում շեշտել է, որ Ի. Ալիևի հետ ակտիվորեն քննարկվում է Ադրբեջանի կողմից Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության ճանաչման հնարավորությունը։ Սահմանվել է նաև թյուրքական նոր մերձեցման կարգախոսը՝ «Մեկ ժողովուրդ, երեք պետություն» բավականաչափ հնչեղ ձևակերպմամբ։

4. Թուրքիայի արտոնմամբ՝ ՀԿԹՀ ղեկավարության կողմից խախտվել է ՄԱԿ ԱԽ-ի 1984թ. 550 բանաձևը՝ ժամանակի կիպրական ամենահայտնի զբոսավայրերից մեկի՝ Վարոշայի շրջանի չեզոք կարգավիճակի փոփոխության շարունակական քաղաքականության իրականացմամբ։ Վերոնշյալը նաև դիվանագիտության դաշտում գործունեության լայն դաշտ է բացում Հայաստանի համար առնվազն հետևյալ ուղղություններում՝

1. Թուրք-ադրբեջանական երկակի ստանդարտների շեշտադրմամբ՝ առավել ակտիվացնել արցախյան հիմնախնդրի չկարգավորված լինելու և արցախահայության ազատ ինքնորոշման իրավունքի պաշտպանության կարևորությունը՝ նման կերպ նաև որոշակի խնդիրներ առաջացնելով Անկարա-Բաքու հարաբերություններում։

2. Օգտվելով Թուրքիայի դեմ ձևավորված միջազգային լայն համախոհության իրողությունից՝ պարբերաբար ընդգծել Թուրքիայի ապակառուցողական և գործող միջազգային իրավակարգին մշտապես սպառնացող քաղաքականության շարունակակնության մասին, որը հետևանք է այդ երկրում իշխող վարչակարգի անպապատժելիության և նրա քայլերը զսպելու հարցում անհետևողական քաղաքականության բացակայության։

Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

Ադրբեջանի սադրիչ քայլերը և առավելապաշտական նկրտումները նորանոր սպառնալիքներ են ստեղծում. Նիկոլ Փաշինյան

Հաջորդ Lուրը

Սաուդյան Արաբիան հերքել է Pegasus լրտեսական համակարգ օգտագործելու մեղադրանքները

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Ադրբեջան

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025
Թուրքիա

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

04/12/2025
Հաջորդ Lուրը

Սաուդյան Արաբիան հերքել է Pegasus լրտեսական համակարգ օգտագործելու մեղադրանքները

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)