16-10-2026 / 20:21
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թրամփը կոչ է արել մի շարք երկրների կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ

2026/05/25 16:45
ԱՄՆ, Մերձավոր Արևելք

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի և Մերձավոր Արևելքի մի քանի երկրների և առաջնորդների հետ։ Թրամփը կոչ է արել նրանց միանալ Աբրահամի համաձայնագրերին՝ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու համար, եթե Վաշինգտոնն ու Թեհրանը հասնեն խաղաղության համաձայնագրի։ Այդ մասին հաղորդում է «Axios»-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների։

ԱՄՆ առաջնորդը հույս է հայտնել, որ Իրանի հակամարտության ավարտից հետո այն երկրները, որոնք չեն մասնակցում Աբրահամի համաձայնագրերին կամ չունեն խաղաղության պայմանագիր Իսրայելի հետ, կկարգավորեն իրենց հարաբերությունները Թել Ավիվի հետ։

Նշենք, որ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Բահրեյնի, Եգիպտոսի, Հորդանանի, Կատարի, ԱՄԷ-ի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի առաջնորդների հետ։

Կայքի փոխանցմամբ՝ Կատարի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները, որոնք դիվանագիտական ​​հարաբերություններ չունեն Իսրայելի հետ, զարմացած են Սպիտակ տան գործող նախագահի խնդրանքից։

Նշենք, որ Աբրահամի համաձայնագրերը կնքվել է Իսրայելի և մի քանի արաբական երկրների միջև ԱՄՆ միջնորդությամբ 2020-2021 թվականներին։ 2020 թվականին Բահրեյնը, Մարոկկոն և ԱՄԷ-ն կարգավորել են հարաբերությունները Իսրայելի հետ։ 2021 թվականին Սուդանը հայտարարել է Իսրայելի հետ դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու մասին։ Այս համաձայնագրերից առաջ Իսրայելը արաբական պետություններից դիվանագիտական ​​հարաբերություններ ուներ միայն Եգիպտոսի և Հորդանանի հետ։

Նախորդ Լուրը

Թուրքիայում ցույցեր են սկսվել ընդդիմադիր կուսակցության ղեկավարի հեռացումից հետո

Հաջորդ Lուրը

Հայաստանը առավելագույնը երկու տարում կարող է ունենալ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացում. Փաշինյան

Այլ Լուրեր

ԱՄՆ

ԹՐԻՓՓ-ի շուրջ Իրանի մտահոգությունները հայաստանյան մեդիայում էականորեն ուռճացված են․ Միրզոյան

16/10/2026
ԱՄՆ

Արաղչի․ Վստահում ենք հայ բարեկամներին․ նրանք Իրանի անվտանգության դեմ քայլ չեն անի

16/10/2026
ԱՄՆ

Սպիտակ տունը կարգադրել է սահմանափակել Starlink-ի աշխատանքն Ուկրաինայում․ Reuters

16/10/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանը առավելագույնը երկու տարում կարող է ունենալ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացում. Փաշինյան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայ և թուրք նախարարները Երևանում քննարկել են ուղիղ առևտրի հնարավորությունները

16/10/2026

Իրանն ու ՌԴ-ն քննարկում են ռուսական գազի մատակարարման երթուղին և գնագոյացման մեխանիզմները

16/10/2026

Երևանում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

16/10/2026

ԹՐԻՓՓ-ի շուրջ Իրանի մտահոգությունները հայաստանյան մեդիայում էականորեն ուռճացված են․ Միրզոյան

16/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)