08-09-2026 / 00:36
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արդյո՞ք Բայդենը կհանդիպի Էրդողանի հետ

2021/09/10 12:16
Թուրքիա

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ թուրքական «Duvar» լրատվական կայքում սյունակ վարող վերլուծաբաններից Մուրադ Յեթքինն անդրադարձել է  Էրդողանի սեպտեմբերի 19-ից 22-ը ԱՄՆ կատարելիք այցին՝ փորձելով գնահատել Թուրքիայի և ԱՄՆ նախագահների հանդիպման հնարավորությունը:

Յեթքինը նշում է, որ ԱՄՆ նախագահ Ջո բայդենը դեռ չի հայտնել երկկողմ հանդիպումների ժամանակացույցի մասին, սակայն, ըստ ամենայնի, ԱՄՆ նախագահը նաև կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված զգուշավորության պատճառով Նյու Յորքում չի մասնակցի երկկողմ հանդիպումներին: ՄԱԿ-ի անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի աշխատանքների ավարտից հետո կվերադառնա Վաշինգտոն:

Չի բացառվում, որ Վաշինգտոնում Ջո Բայդենն արդեն կհանդիպի այն երկրների առաջնորդներին, որոնց հետ ցանկություն կհայտնի հանդիպելու:

Ըստ Մուրադ Յեթքինի՝ եթե Բայդենը կոկրետ պահանջ կամ ակնկալիք ունենա Թուրքիայից, ապա ամենայն հավանականությամբ այդ հանդիպումը տեղի կունենա:

Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է իր հեղինակած նոր գիրքը նվիրել այն երկրների առաջնորդներին, ում հետ որ հանդիպումներ կունենա: Գիրքը կոչվում  է «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» և այժմ թարգամնվում է տարբեր լեզուներով:  

Էրդողանն այս տարվա հունիսի 14 -ին ՆԱՏՕ -ի գագաթնաժողովի շրջանակներում անցկացրեց իր առաջին  հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Այդ հանդիպմանը Բայդենի պահանջն էր, որ Թուրքիան Աֆղանստանում պատասխանատվություն ստանձնի ինչպես Թալիբանի և կառավարության միջև խաղաղ բանակցությունների, այնպես էլ Քաբուլի օդանավակայանի անվտանգության հարցում: Սակայն օգոստոսի 15 -ին թալիբների կողմից իշխանության գրավումը ԱՄՆ -ին և Թուրքիային, ինչպես նաև այլ ուժերի ստիպեցին վերանայել իրենց հաշվարկները: Այժմ ԱՄՆ-ն և Թուրքիան առանձին հաշիվներ ունեն: Չգիտենք, արդյո՞ք դրանք համընկնում են, թե՞ ոչ:

Ըստ թուրք վերլուծաբանի՝ այլ կերպ ասած, եթե Էրդողանը ԱՄՆ կատարելիք այցից վերադառնա մ առանց Բայդենի հետ հանդիպելու, պետք է հասկանալ, որ ԱՄՆ -ն այս փուլում Թուրքիայից կոնկրետ ակնկալիքներ չունի:

Նախորդ Լուրը

Այս փուլում առաջնային ենք համարում եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների աներկբա իրականացումը. Զախարովա

Հաջորդ Lուրը

Թուրքիայի նոր մարտավարությունը. դրական թայմ-աութ՝ նոր արկածախնդրություններին ընդառաջ

Այլ Լուրեր

Թուրքիա

Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 14-րդ պատարագն է մատուցվել

07/09/2026
Թուրքիա

Թուրքիան գնաճի ցուցանիշով Եվրոպայում 1-ինն է, իսկ աշխարհում՝ 5-րդը

04/09/2026
Անվտանգություն

Թուրքիան 8 ամսում 6,3 մլրդ դոլարի պաշտպանական և ավիատիեզերական արտադրանք է արտահանել

04/09/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիայի նոր մարտավարությունը. դրական թայմ-աութ՝ նոր արկածախնդրություններին ընդառաջ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանը զգուշացնում է միջուկային հարցը ՄԱԿ ԱԽ փոխանցելու հետևանքների մասին

07/09/2026

Պուտինն ու Փաշինյանը հնարավորություն կունենան քննարկել Հայաստանում հանրաքվեի հարցը․ Պեսկով

07/09/2026

«Վրացական երկաթուղիներում» աշխատակիցների պակաս է գրանցվում

07/09/2026

Տարածքային հարցերը կարող են լուծվել միայն ղեկավարության մակարդակով․ Զելենսկի

07/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)