04-04-2026 / 02:58
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին կխոսի Դուշանբեում

2021/09/16 11:26
Թուրքիա, Հայաստան, Քաղաքականություն

Ստացել ենք Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար մանդատ, խորհրդարանում իր հայտարարությունը կրկնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին, թե հաջորդիվ ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, երկաթուղու և ճանապարհների գործարկման ուղղությամբ։

Փաշինյանը ԱԺ ամբիոնից կրկնեց նաև Հայաստանի հետ խոսակցություն սկսելու «պատրաստակամության» վերաբերյալ Թուրքիայից ստացած «դրական ազդակների», հարաբերությունների կարգավորման շուրջ Հայաստանի արտահայտած պատրաստակամության մասին ավելի վաղ հնչեցրած իր հայտարարությունը, ապա ասաց․

«Հաջորդ քայլը, երբ փոխադարձաբար արտահայտվում է խոսակցություն սկսելու պատրաստակամություն, ենթադրվում է, որ պիտի կոնկրետ քայլեր ձեռնարկվեն այդ խոսակցությունն սկսելու համար։ Այդ խոսակցությունը կարող է լինել աշխատանքային։ Ես կարծում եմ, որ, օրինակ, խոսակցությունը տրամաբանորեն պիտի լինի նախ աշխատանքային, ապա, եթե տեսնենք, որ կան կոնկրետ արդյունքներ արձանագրելու հնարավորություններ կամ կա դրա անհրաժեշտությունը, պիտի լինեն և կարող են լինել նաև հրապարակային»։

Փաշինյանի խոսքով՝ այս պահին իրենք գործում են արդեն հայտարարվածի շրջանակում և պատրաստվում են այդ ուղղությամբ էլ առաջ գնալ։

«Ի միջի այոց, այսօր ես մեկնում եմ Դուշանբե՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին, որտեղ Հայաստանը կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը, և այդ թեմային անդրադարձ պիտի կատարեմ նաև այդ ֆորմատում։ Ըստ էության, ասելիքը պիտի տեղավորվի այն շրջանակում, ինչն արդեն հասցրել եմ ասել հենց այս ամբիոնից», – եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Նախորդ Լուրը

Տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերը Իրանին ցանկանում են դուրս մղել Կովկասից. փորձագետ

Հաջորդ Lուրը

Թուրքիան նախապատրաստում է Սիրիայի հյուսիսի բռնակցման գործընթացը

Այլ Լուրեր

Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026
Հայաստան

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիան նախապատրաստում է Սիրիայի հյուսիսի բռնակցման գործընթացը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)