08-09-2026 / 01:02
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան նախապատրաստում է Սիրիայի հյուսիսի բռնակցման գործընթացը

2021/09/16 12:22
Թուրքիա, Մերձավոր Արևելք

Սեպտեմբերի 9-ին թուրքական մեդիա տիրույթում հրապարակվեց 2 տեղեկություն, որոնք կարևոր ազդակներ են պարունակում Սիրիայում Թուրքիայի քայլերի հաջորդականության տրամաբանության մասին՝ բացահայտելով վերջինի իրական քաղաքական նպատակները:

Ըստ այդմ՝ թուրքական լրատվամիջոցները սեպտեմբերի 9-ին տեղեկություն են տարածել առ այն, որ Թուրքիայի կողմից հովանավորվող և ամբողջապես նրա վերահսկողության տակ գտնվող «Սիրիայի ազգային բանակի» հինգ ամենամեծ խմբավորումները՝ «Համզա», «Մութասիմ», «Սուլթան Սուլեյման Շահ», «20–րդ» դիվիզիաները և «Հյուսիսային բազեներ» բրիգադը, հայտարարել են, որ կազմելու են ռազմական նոր միավորում՝ «Սիրիայի ազատագրման ճակատ» անվամբ: Նշվել է, որ այն գործելու է «Սիրիայի ազգային բանակի» հովանու ներքո Սիրիայի հյուսիսային այն շրջաններում, որոնք գտնվում են թուրքական վերահսկողության ներքո:

Նույն օրը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Twitter-ում լուսանկար էր տարածել՝ հայտնելով, որ հանդիպել է Սիրիայի ազգային կոալիցիայի ղեկավար ընտրված Սալեմ ալ-Մեսլեթի, Սիրիայի բանակցային կոալիցիայի նախագահ Աննաս Աբդեհի և Սիրիայի ժամանակավոր կառավարության վարչապետ Աբդուլ Ռահման Մուստաֆայի հետ: «Ամբողջովին աջակցում ենք Սիրիայի ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ Կոալիցիային և ժամանակավոր կառավարությանը»,-նշել է Թուրքիայի արտգործնախարարը:

Այս քաղաքական կառույցները ստեղծվել են սիրիական ճգնաժամի առաջին տարիներին հակակառավարական ուժերի արտաքին հովանավորների կողմից։ Հետագայում, երբ Թուրքիան ներխուժել է Սիրիայի ինքնիշխան տարածքներ, այս կազմակերպություններն ամբողջությամբ անցել են Թուրքիայի վերահսկողության տակ՝ դառնալով վերջինիս Սիրիայում քաղաքական գործընթացներին մասնակցելու, սեփական շահերն առաջ մղելու գործիք:

Այսպիսով՝ Թուրքիան մի կողմից այսպես կոչված ընդդիմությանը հռչակում է որպես «Սիրիայի ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ» և անվերապահ աջակցություն հայտնում, մյուս կողմից վերջինի տրամադրության տակ է դնում թուրքական ԶՈւ-երի հետ համագործակցող 15-20 հազարի հասնող զինյալների, որոնք իրենց առաջնահերթությունն են համարում «ամրապնդել պետական հաստատությունների դերը» և «ուժեղացնել սիրիական ժամանակավոր կառավարության ներկայությունը»:

Այս քայլերով Թուրքիան անցում է կատարում Սիրիայի հյուսիս և հյուսիս-արևելյան շրջանները Դամասկոսից անջատելու հաջորդ փուլին: Իսկ անջատման գործընթացի մեկնարկը տրվել էր 2016թ. սկսած Թուրքիայի ԶՈւ-երի և նրա հովանավորյալ զինյալների կողմից Սիրիայի հյուսիսային շրջանների ուղղությամբ իրականացված մի շարք գործողություններով: Դրանց հաջող ավարտից հետո Թուրքիան տվյալ տարածքներում հաստատել է սեփական վարչական կառավարումը, կրթական ու դրամական համակարգերը:

Անջատման հաջորդ փուլում արդեն Թուրքիայի հովանավորյալ սիրիական ընդդիմությունն աշխարհաքաղաքական պատեհ պայմանների ստեղծման դեպքում կարող է հայտարարել որպես անկախ միավոր Սիրիայից անջատվելու որոշման մասին: Թուրքիան նման պատմական փորձ արդեն ունի: 1938թ. «անջատման», ապա նաև «միացման» սկզբունքներով Թուրքիային հաջողվել էր Սիրիայից պոկել Ալեքսանդրետի սանջակը՝ Հաթայ նահանգը, ստեղծելով առանձին պետություն, ապա, օգտագործելով հարմար քաղաքական իրավիճակը, 1939թ. այն միացրել էր սեփական տարածքին:

Նախորդ Լուրը

Փաշինյանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին կխոսի Դուշանբեում

Հաջորդ Lուրը

Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը

Այլ Լուրեր

Անվտանգություն

Հարավային Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով 11 մարդ է զոհվել

07/09/2026
Թուրքիա

Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 14-րդ պատարագն է մատուցվել

07/09/2026
Անվտանգություն

Լիբանանի նախագահն ԱՄՆ-ին կոչ է արել միջամտել՝ դադարեցնելու Իսրայելի հարվածները

07/09/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանը զգուշացնում է միջուկային հարցը ՄԱԿ ԱԽ փոխանցելու հետևանքների մասին

07/09/2026

Պուտինն ու Փաշինյանը հնարավորություն կունենան քննարկել Հայաստանում հանրաքվեի հարցը․ Պեսկով

07/09/2026

«Վրացական երկաթուղիներում» աշխատակիցների պակաս է գրանցվում

07/09/2026

Տարածքային հարցերը կարող են լուծվել միայն ղեկավարության մակարդակով․ Զելենսկի

07/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)