04-04-2026 / 17:26
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարան

2021/09/17 10:34
Ադրբեջան, Հայաստան, Քաղաքականություն

Հայաստանը Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարան։ տեղեկանում է ՄԱԿ-ի միջազգային դատարանի կայքից։

Հայցում նշվում է, որ Հայաստանն Ադրբեջանի դեմ դատական գործընթաց է սկսում համաձայն «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի»:

Հայկական կողմի ներկայացրած հայցադիմումում նշվում է, որ Ադրբեջանը տասնամյակներ շարունակ Հայաստանին ենթարկել է ռասսայական խտրականության։

«Հակահայկական ատելությունը պետական պաշտոնական քաղաքականություն է, որը դասավանդվում է դպրոցներում և պարբերաբար դրսևորվում իշխանության ամենաբարձր մակարդակներում, մասավորապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմքով։ Ադրբեջանի կողմից հովանավորվող հայատյացության այս քաղաքականության արդյունքում հայերը ենթարկվել են համակարգային խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների: Հարյուր հազարավոր հայեր փախել են Ադրբեջանից, իսկ նրանք, ովքեր մնում են այդ երկրում, պետք է թաքցնեն իրենց էթնիկ ինքնությունը: Նախապաշարմունքը հայերի դեմ այնքան արմատացած է, որ որևէ մեկին հայ բնութագրելը Ադրբեջանում համարվում է վիրավորանք», – ասված է հայկական կողմի հայցի մեջ։

Նշվում է նաև, որ Ադրբեջանի ներկայիս տիրապետության տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը համակարգված ոչնչացվել է, ջնջվել և կեղծվել:

«Նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանը շարունակել է իր գործելաոճը հայ ռազմագերիների, պատանդների սպանության, խոշտանգումների և այլ բռնությունների տեսքով: Ադրբեջանը շարունակում է համակարգված ոչնչացնել, ջնջել և կեղծել հայկական ժառանգությունը տարածաշրջանում», – ասվում է հայցում, որում բերվում են կոնկրետ օրինակներ Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ։

Նշվում է նաև, որ Ադրբեջանը չի կատարում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության իր պարտավարությունները։

Հայաստանը պահանջում է դատարանից վճիռ կայացնել և հայտարարել, որ Ադրբեջանը խախտել է «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի» թվով 6 հոդված։ Հայցով Հայաստանը պահանջում է դատարանին պարտավորեցնել Ադրբեջանին որոշ գործողություններ կատարել, մասնավորապես․

Հայաստանը պահանջում է նաև, որ դատարանը Ադրբեջանին պարտավորեցնի ապահովել տեղահանված հայերի արժանապատիվ վերադարձը իրենց տներ, ինչպես նաև, որ Բաքուն վերականգնի հայկական մշակութային օբյեկտները, իսկ եթե դա հնարավոր չէ՝ փոխհատուցի վնասները։

Նախորդ Լուրը

Իբրահիմ Ռաիսին հուսով է, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամկետում լավ և դրական քայլեր կիրականացվեն

Հաջորդ Lուրը

ԵԱՀԿ ԽՎ նախագահը կարևորել է Լեռնային Ղարաբաղում տևական խաղաղության հաստատումը

Այլ Լուրեր

Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026
Հայաստան

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Հաջորդ Lուրը

ԵԱՀԿ ԽՎ նախագահը կարևորել է Լեռնային Ղարաբաղում տևական խաղաղության հաստատումը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)