31-07-2026 / 00:44
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԽԽՎ բանաձևում ներառվել է ՀՀ սահմանների շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու ՀՀ ՄԻՊ-ի առաջարկը

2021/09/28 13:28
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան

ԵԽԽՎ երեկվա բանաձևում ներառվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի` ՀՀ սահմանների շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու առաջարկը։

Այս առաջարկը ներկայացվել էր ԵԽԽՎ հատուկ զեկուցողին՝ փաստերի հիմնավորումով: Մասնավորապես, երեկ Ստրասբուրգում ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը, որտեղ, այլ հարցերի թվում, երկու երկրներին կոչ է արվում սկսել բանակցություններ դելիմիտացիայի ու դեմարկացիայի վերաբերյալ և ուսումնասիրել ապառազմականացված գոտի ստեղծելու հարցը խաղաղապահ կամ ռազմական մշտադիտարկման ուժերի ներգրավմամբ։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ գրասենյակը՝ վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարաբնույթ հանդիպումներն ու քննարկումները միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նպատակ են ունեցել ապացուցել, որ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքները կանխելու միակ արդյունավետ տարբերակն անվտանգության (ապառազմականացված) գոտի ստեղծելն է. պատերազմից հետո ՀՀ գյուղերի հարևանության և համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների տեղակայումները, այդ թվում՝ դրոշներն ու ցուցանակները,  զուրկ են իրավական որևէ հիմքից, նրանք պետք է հեռացվեն և ստեղծվի անվտանգության (ապառազմականացված) գոտի:

Թաթոյանի խոսքով՝ Ադրբեջանի հետ միայն դելիմիտացիան ու դեմարկացիան` առանց անվտանգության գոտի ստեղծելու, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ:

«Ավարտին են մոտենում անվտանգության գոտու հայեցակարգի աշխատանքները, որտեղ ծավալուն վերլուծությամբ, այդ թվում՝ քարտեզի միջոցով, ցույց ենք տվել դրա անհրաժեշտությունը մարդկանց իրավունքների պաշտպանության համար»,- նշել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։

Նախորդ Լուրը

Իրանական թելեգրամյան ալիքը՝ Ալիևին. «Երբ այդ սահմանները հայերն էին վերահսկում, այնտեղ սիրիացի ահաբեկիչներ չկային»

Հաջորդ Lուրը

Լավրով. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երեւանի եւ Բաքվի հետ համաձայնեցրել են Ղարաբաղ աշխատանքային ուղեւորությունների վերսկսումը

Այլ Լուրեր

Հայաստան

Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուրը

30/07/2026
Ադրբեջան

Ադրբեջանում ընդդիմադիր լրագրողներին ու ակտիվիստներին դատապարտել են մինչև 15 տարվա ազատազրկման. դատավճիռը կբողոքարկվի

30/07/2026
Հայաստան

Եվրամիությունը 43,9 մլն եվրոյի դրամաշնորհ է տրամադրել Հայաստանին

30/07/2026
Հաջորդ Lուրը

Լավրով. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երեւանի եւ Բաքվի հետ համաձայնեցրել են Ղարաբաղ աշխատանքային ուղեւորությունների վերսկսումը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուրը

30/07/2026

Ադրբեջանում ընդդիմադիր լրագրողներին ու ակտիվիստներին դատապարտել են մինչև 15 տարվա ազատազրկման. դատավճիռը կբողոքարկվի

30/07/2026

Եվրամիությունը 43,9 մլն եվրոյի դրամաշնորհ է տրամադրել Հայաստանին

30/07/2026

ԵՄ-ն Ուկրաինային լրացուցիչ 8,3 մլրդ եվրո կտրամադրի՝ նոր պայմաններով

30/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)