08-09-2026 / 02:07
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ուկրաինան եւ Թուրքիան հուշագիր են ստորագրել ԱԹՍ-ների սպասարկման կենտրոնի կառուցման վերաբերյալ

2021/09/30 11:02
Թուրքիա, Քաղաքականություն

Ուկրաինան եւ Թուրքիան հուշագիր են ստորագրել ԱԹՍ-ների սպասարկման, վերանորոգման եւ արդիականացման համատեղ ուսումնափորձարարական կենտրոնի կառուցման, ինչպես նաեւ անձնակազմի վերապատրաստման վերաբերյալ` կապված «Bayraktar» անօդաչու թռչող սարքերի շահագործման հետ, հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ներկայությամբ համագործակցության հուշագիր է ստորագրվել Ուկրաինայի պաշտպանության նախարարության եւ «Bayraktar Savunma» ընկերության միջեւ:

«Մենք շատ երկար ենք սպասել այս պահին: Սա մեզ համար կարեւոր իրադարձություն է»,- փաստաթղթի ստորագրումից հետո ընդգծել է Վլադիմիր Զելենսկին: Նա իր եւ ուկրաինացի ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` այս ծրագրի իրականացմանն աջակցելու համար: «Սա առաջընթացի մեծ քայլ է: Երախտապարտ եմ նախագահ Էրդողանին: Սա իրական աջակցություն է Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ անկախությանը»,- ասել է նա:

Փաստաթղթի համաձայն՝ «Bayraktar»-ը Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը պատկանող՝ Վասիլկովի մոտ գտնվող հողատարածքներում կառուցելու է ընկերության անօդաչու թռչող սարքերի սպասարկման, վերանորոգման եւ արդիականացման կենտրոն: Բացի այդ, կենտրոնը իրականացնելու է անօդաչուների հետ աշխատող անձնակազմի ուսուցում եւ վերապատրաստում: Նախատեսվում է, որ Ուկրաինայում հետագայում մի շարք նման կենտրոններ են կառուցվելու եւ գործելու:

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ հաջորդ փուլը լինելու է ԱԹՍ-ների՝ ուկրաինա-թուրքական արտադրության ստեղծումը: «Bayraktar»-ը նախատեսում է սեփական միջոցները ներդնել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցման համար, որտեղ աշխատելու են ուկրաինացի մասնագետներ: Սա ստեղծելու է նոր աշխատատեղեր եւ եկամուտներ է ապահովելու պետական ​​բյուջեի համար:

Նախորդ Լուրը

Էրդողանն արդյունավետ է որակել Պուտինի հետ հանդիպումը

Հաջորդ Lուրը

Բահրեյնում բացվելու է Իսրայելի դեսպանատունը

Այլ Լուրեր

Անվտանգություն

Պուտինն ու Փաշինյանը հնարավորություն կունենան քննարկել Հայաստանում հանրաքվեի հարցը․ Պեսկով

07/09/2026
ԱՄՆ

Տարածքային հարցերը կարող են լուծվել միայն ղեկավարության մակարդակով․ Զելենսկի

07/09/2026
Ադրբեջան

Հեռախոսազրույց են ունեցել Պուտինը և Ալիևը

07/09/2026
Հաջորդ Lուրը

Բահրեյնում բացվելու է Իսրայելի դեսպանատունը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանը զգուշացնում է միջուկային հարցը ՄԱԿ ԱԽ փոխանցելու հետևանքների մասին

07/09/2026

Պուտինն ու Փաշինյանը հնարավորություն կունենան քննարկել Հայաստանում հանրաքվեի հարցը․ Պեսկով

07/09/2026

«Վրացական երկաթուղիներում» աշխատակիցների պակաս է գրանցվում

07/09/2026

Տարածքային հարցերը կարող են լուծվել միայն ղեկավարության մակարդակով․ Զելենսկի

07/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)