22-04-2026 / 23:13
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Աբդոլլահիան. «Առաջիկա շաբաթներին մենք ավելի շատ ակտիվություն կտեսնենք Իրան-Հայաստան հարաբերությունների բոլոր հարթություններում»

2021/10/04 16:43
Իրան, Հայաստան, Քաղաքականություն

Թեհրանում կայացել է Իրանի ու Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը: Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանը հայտնել է, որ Հայաստանի արտգործնախարարի հետ լավ քննարկում են ունեցել՝ ընդգծել է, որ այս հանդիպումը 20 օրվա ընթացքում արդեն 3-րդն է Դուշանբեի, Նյու Յորքի հանդիպումներից հետո:

Իրան-Հայաստան  հարաբերությունները կառուցողական և զարգացող որակելով՝ Աբդոլլահիանը տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում պայմանավորվել են, որ քաղաքական հարաբերություններից բացի տնտեսության, զբոսաշրջության, առևտրի ոլորտներում ևս կընդլայնեն համագործակցությունը:

Իրանի ԱԳ նախարարը, խոսելով Հայաստան-Իրան տարանցիկ ուղիների մասին, նշել է. «Հայաստանի տարանցիկ ուղուց օգտվելն ուշադրության կենտրոնում գտնվող հարցերից է: Մենք երկու երկրների հաղորդակցական ուղիների և տարանցիկ ճանապարհների վերականգնման շուրջ ծրագիր ենք մշակել, որն արագորեն կիրականացվի: Առաջիկա շաբաթներին մենք ավելի շատ ակտիվություն կտեսնենք երկու երկրների հարաբերությունների բոլոր հարթություններում»:

Աբդոլլահիանը մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում այլ ուժերի ազդեցության և ահաբեկիչների ներկայության առնչությամբ:

«Սիոնիստների ու ահաբեկիչների ներկայությունը մեզ լրջորեն մտահոգում է: Բարձրաձայն հայտարարում ենք ՝թույլ չենք տա օտար երկրներն ազդեն Իրանի և իր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների վրա: Հաշվի առնելով տարածաշրջանային ճգնաժամերը, ինչպես նաև կորոնավիրուսի ճգնաժամի ավարտը, մենք պետք է հայտարարենք, որ մեր տարածաշրջանը առավելապաշտություններ չի հանդուրժելու: Տարածաշրջանի բոլոր երկրները պետք է գան այն համոզման, որ տարածաշրջանի խնդիրները պետք է կարգավորվեն առանց օտարների միջամտության», ասել է Իրանի արտգործնախարարը:

Նախորդ Լուրը

Թբիլիսիում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի համատեղ զորավարժությունները

Հաջորդ Lուրը

«Պանդորայի փաստաթղթեր»․ Նոր օֆշորային սկանդալի կենտրոնում կրկին Ալիևների ընտանիքն է

Այլ Լուրեր

Իրան

Իրանական պատերազմը բնական գազի համաշխարհային շուկայի կառուցվածքային փոփոխության կարող է հանգեցնել

22/04/2026
Հարավային Կովկաս

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ընդգծել է TRIPP նախագծի դերը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում

22/04/2026
Անվտանգություն

Սուրեն Պապիկյանը Վրաստանում է

22/04/2026
Հաջորդ Lուրը

«Պանդորայի փաստաթղթեր»․ Նոր օֆշորային սկանդալի կենտրոնում կրկին Ալիևների ընտանիքն է

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանական պատերազմը բնական գազի համաշխարհային շուկայի կառուցվածքային փոփոխության կարող է հանգեցնել

22/04/2026

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ընդգծել է TRIPP նախագծի դերը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում

22/04/2026

Սուրեն Պապիկյանը Վրաստանում է

22/04/2026

ԵՄ-ում ներգաղթյալների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի

22/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)