04-04-2026 / 09:35
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրաքի ընտրական հանձնաժողովը որոշ ընտրատեղամասերում սկսելու է վերահաշվարկ

2021/10/25 14:36
Մերձավոր Արևելք

Իրաքի ընտրական բարձրագույն հանձնաժողովը հոկտեմբերի 25-ին հայտարարել է, որ չորեքշաբթի սկսելու է որոշ ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկները, որտեղ կան ամենաշատ բողոքները ընտրությունների հրապարակված վերջնական արդյունքների հետ կապված: Այս մասին տեղեկացնում է իրաքյան պետական INA լրատվական գործակալությունը:

Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ ընտրական հանձնաժողովը անցած շաբաթ հրապարակել էր ընտրությունների վերջնական արդյունքները՝ ավարտելով ձայների ձեռքով հաշվարկները բոլոր այն ընտրատեղամասերում, որտեղ տեխնիկական խնդիրների պատճառով էլեկտրոնային տարբերակը բացակայել է: Այս հանգամանքը նույնպես նպաստել է կուսակցությունների բողոքների ավելացմանը: Նշենք, որ ընտրական հանձնաժողովը ստացել է 483 բողոքներ, որոնցից 461-ը մերժել է:

Հիշեցնենք, որ Իրաքում խորհրդարանական ընտրությունները կայացել են հոկտեմբերի 10-ին: Համաձայն նախնական արդյունքների՝ խորհրդարան անցած կուսակցություններն են «Ալ-Սադր շարժում» կուսակցությունը, «Թակադում», կուսակցությունը, Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցությունը և «Օրենքի երկիր» դաշինքը: Իրանամետ կուսակցությունները միացել էին «Հաշդ Ալ-Շաաբի» կուսակցությանը՝ կազմելով Ալ-Ֆաթահ դաշինքը, որը, սակայն, հաջողություն չունեցավ ընտրություններում: Նրանց աջակիցները և համախոհները բողոքի ցույցեր էին իրականացնում Բաղդադում:

Նախորդ Լուրը

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հարավին

Հաջորդ Lուրը

Ադրբեջանում պահեստազորի հավաք է անցկացվում

Այլ Լուրեր

Հարավային Կովկաս

Փետրվարի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 60 երկրների քաղաքացիներ․ ԱԳՆ

02/04/2026
Անվտանգություն

Արաղչի. Իրանը պատրաստ է առնվազն վեց ամիս և ավելի տևողությամբ դիմակայության

01/04/2026
Անվտանգություն

Իտալիան արգելել է ԱՄՆ-ին օգտագործել Սիցիլիայի ավիաբազան՝ Իրանի դեմ գործողությունների համար

31/03/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանում պահեստազորի հավաք է անցկացվում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)