17-09-2026 / 05:24
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Լիբանանի տեղեկատվության նախարարը հրաժարական է տալու

2021/12/03 13:47
Անվտանգություն, Մերձավոր Արևելք

Լիբանանի տեղեկատվության նախարար Ժորժ Կորդահին հաստատել է, որ դեկտեմբերի 3-ին մտադիր է հրաժարական տալ, գրում է Al Arabiya-ն:

Դեկտեմբերի 2-ին կայացած  մամլո ասուլիսի ժամանակ Կորդահին հայտնել է, որ այս որոշումը «դաշնակիցների հետ խորհրդակցության արդյունքում է ի հայտ եկել»:

Կորդահիի հրաժարականի վերաբերյալ լուրերը տարածվեցին վարչապետ Նաջիբ Միկաթիի հետ հանդիպումից անմիջապես հետո: Վարչապետին մոտ կանգնած աղբյուրները հաստատում են, որ Միկաթին ընդունել է Կորդահիի հրաժարականը:

Լիբանանյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝  Կորդահին  հրաժարականից առաջ հանդիպել է նաև նախագահ Աունի հետ:

Հաղորդվում է նաև, որ «Մարադա շարժում» կուսակցությունը, որին կառավարությունում ներկայացնում էր Կորդահին, նախարարի պաշտոնում արդեն  նոր թեկնածուի է դիտարկում: Իսկ կրթության նախարար Աբաս Հալաբին կնշանակվի որպես տեղեկատվության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև նոր պաշտոնյայի նշանակումը:

Նշենք, որ Aljazeera-ին տված հարցազրույցում Ժորժ Կորդահին  քննադատել էր Սաուդյան Արաբիայի քաղաքականությունը Եմենի պատերազմում: Նրա հայտարարությունից անմիջապես հետո Սաուդյան Արաբիան հետ կանչեց իր դեսպանին Բեյրութից և պահանջեց, որ Լիբանանի դեսպանն էլ հեռանա Ռիյադից: Դիվանագիտական ճգնաժամը ավելի խորացավ, երբ ի աջակցություն Սաուդյան Արաբիայի՝ Պարսից ծոցի որոշ երկրներ նույնպես  հետ կանչեցին իրենց դեսպաններին:

Կորդահիի հրաժարականը կարող է նպաստել Պարսից ծոցի երկրների հետ դիվանագիտական ճգնաժամի լուծմանը, քանի որ, ինչպես հաղորդում են լիբանանյան ԶԼՄ-ները,  Ռիյադ կատարվելիք պաշտոնական այցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Մակրոնը քննարկելու է նաև այս ճգնաժամը:

Նախորդ Լուրը

Իրանը պատժամիջոցների վերացման առաջարկներ է ներկայացրել Վիեննայի բանակցող կողմերին

Հաջորդ Lուրը

Ադրբեջանի հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումներում մարտական կրակոցներով մարտավարական վարժանքներ են անցկացվել

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

Ռուսաստանը զինտեխնիկա է տեղափոխել Սիրիայում գտնվող իր ռազմաբազաներ

16/09/2026
Մերձավոր Արևելք

Լիբանանի դատախազը Բեյրութի նավահանգստի պայթյունի գործով պահանջել է մեղադրանք առաջադրել նախկին նախագահ Միշել Աունին

16/09/2026
Մերձավոր Արևելք

Եմենի հութիները հայտարարել են, որ խոցել են Սաուդյան Արաբիայի «F-15» կործանիչը

16/09/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանի հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումներում մարտական կրակոցներով մարտավարական վարժանքներ են անցկացվել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ֆորմուլա 1-ի Գրան Պրին կանցկացվի նաև Ստամբուլում

16/09/2026

Գերմանիայում հիվանդանոցները պատրաստում են հնարավոր պատերազմի սցենարին

16/09/2026

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնումը

16/09/2026

Ալեն Սիմոնյան. Գանձասարի վերաբերյալ խոսել եմ Հաջիևի հետ

16/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)