18-06-2026 / 01:14
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Սիրիայի հարցերով Աստանայի բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Թեհրանում 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին

2021/12/22 11:50
Թուրքիա, Իրան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Սիրիայի հարցերով Աստանայի ձևաչափի շրջանակներում անցկացվող բանակցությունների 17-րդ փուլն ավարտվել է դեկտեմբերի 22-ին: Այս մասին տեղեկացնում է սիրիական SANA լրատվական գործակալությունը:

Հանդիպմանը մասնակցել են երաշխավոր պետությունների՝  Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչները, ինչպես նաև Սիրիայի իշխող վարչակարգի և ընդդիմության պատվիրակությունները: Իսկ Լիբանանը, Հորդանանը և Իրաքը մասնակցել են բանակցություններին որպես դիտորդներ՝ դեսպանների մակարդակով:

ՌԴ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը հաստատել է, որ ռուսական կողմն ակտիվորեն  համագործակցում է Թուրքիայի հետ Սիրիայի հյուսիսում կայունության պահպանման համար՝ հավելելով, որ Անկարան չի իրականացրել իր բոլոր պարտավորությունները:

Լավրենտևի խոսքով՝ բոլոր կողմերը անհանգստացած են Սիրիայում իրավիճակի կայունության համար, և այդ պատճառով էլ  Աստանայի գործընթացի երաշխավոր պետությունները վերահաստատում են իրենց ստանձնած պարտավորությունները Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման համար: Թուրքական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նա ընդգծել է, որ անհրաժեշտ է լուծել Սիրիայի տարածքային ամբողջականության առնչվող խնդիրները:

Սիրիայի իշխող վարչակարգի պատվիրակությունը, որը գլխավորում է փոխարտգործնախարար Այման Սուսանը,  Անկարային է մեղադրել ճգնաժամի կարգավորման գործընթացի առաջընթացին խոչընդոտելու համար:

Աստանայի գործընթացի շրջանակներում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասղար Հաջը նույնպես երկկողմ հանդիպում է ունեցել ՌԴ ներկայացուցչի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայում ընթացող զարգացումների նկատմամբ Մոսկվայի և Թեհրանի դիրքորոշումները:

Հաղորդվում է, որ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան պայմանավորվել են Աստանայի ձևաչափով հաջորդ գագաթնաժողովն անցկացնել Թեհրանում 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին՝ կախված կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակից։

Իսկ Աստանայի ձևաչափի շրջանակներում Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի հերթական հանդիպումը կկայանա հաջորդ տարի հունվարին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում մեկնարկել է Սիրիայի հարցերով Աստանայի ձևաչափի շրջանակներում բանակցությունների 17-րդ հերթական հանդիպումը:

Նախորդ Լուրը

ՀՀ վարչապետն ու ՌԴ փոխվարչապետը քննարկել են Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները

Հաջորդ Lուրը

Հանդիպել են Վրաստանի պաշտպանության նախարարն ու Ադրբեջանի նախագահը

Այլ Լուրեր

Իրան

Ալի Խամենեիի հրաժեշտի արարողություն կանցկացվի նաև Իրաքում

17/06/2026
ԱՄՆ

Հռոմի պապ․ ԱՄՆ-Իրան համաձայնությունը պետք է վերջ դնի պատերազմին և միջուկային զենքին

17/06/2026
ԱՄՆ

Արաղչին ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

17/06/2026
Հաջորդ Lուրը

Հանդիպել են Վրաստանի պաշտպանության նախարարն ու Ադրբեջանի նախագահը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

2026-ին Ադրբեջանից Հայաստան 11 մլրդ դոլարի ապրանք է արտահանվել

17/06/2026

Ադրբեջանցիներն Արցախում ոչնչացրել են զոհված աստղաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանները

17/06/2026

Բիլի Ջին Քինգի գավաթ. Ադրբեջանը թենիսի Հայաստանի կանանց հավաքականի առաջին մրցակիցն է

17/06/2026

Ալի Խամենեիի հրաժեշտի արարողություն կանցկացվի նաև Իրաքում

17/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)