ԱՄՆ-ն շուտով կհեռանա Սիրիայից, քանի որ այնտեղ իրեն «անհարմար» է զգում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Russia Today-ին տված հարցազրույցում։
«Ի վերջո ամերիկացիները կհեռանան (Սիրիայից): Նրանք այժմ ավելի շատ խնդիրներ են ստանում այնտեղ, նրանք իրենց կանոններն են սահմանում, բայց իրականում չեն կարող ապահովել այդ կառույցների կենսագործունեությունը»,- ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ փախստականների շարքերում ավազակներ ու ահաբեկիչներ են կուտակվել:
«Կարծում եմ՝ ամերիկացիները հասկանում են, որ այնտեղ իրենց անհարմար է, բայց քանի դեռ նրանք այնտեղ են, մեր երկխոսությունը զինվորականների միջև բավականին արդյունավետ է ընթանում անցանկալի միջադեպերը կանխելու տեսանկյունից»,- ավելացրել է Լավրովը:
Նշենք, որ ԱՄՆ զինուժն վերահսկողություն է իրականցնում Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում՝ Դեյր էզ Զոր, Ալ-Հասաքա և Ռաքքա նահանգներում, որտեղ գտնվում են սիրիական նավթի և գազի ամենամեծ հանքավայրերը։ Պաշտոնական Դամասկոսը իր տարածքում ամերիկացի զինվորականների ներկայությունը բազմիցս անվանել է օկուպացիա և պետական ծովահենություն՝ նավթի բացահայտ հափշտակման նպատակով։