05-04-2026 / 10:07
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Միջանցքի վերաբերյալ ցանկացած քննարկում մեզ համար կարմիր գիծ է. ԱԽ քարտուղար

2021/12/23 11:19
Թուրքիա, Հայաստան, Քաղաքականություն

Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ, ընդհանուր առմամբ, հայ-թուրքական օրակարգ դեռևս չկա, գրում է hetq.am-ը:

Նա նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունները սկսելու մասին հրապարակային գործընթաց է եղել, և երբ Անկարան հայտարարություն է տարածել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին, Հայաստանն արձագանքել է դրական ազդակներին։ 

«Ինչ վերաբերում է օրակարգին, Հայաստանը բազմիցս ասել է, որ մենք գտնում ենք, որ պետք է նստել սեղանի շուրջ, խոսել և հասկանալ, թե ինչպիսի օրակարգ կարող ենք ձևավորել։ Դեռևս, ընդհանուր առմամբ, օրակարգ չկա»,- նշել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե Էրդողանը հայտարարել էր, որ եթե ուզում ենք սահմաններ բացել, պետք է միջանցքներ տալ, Գրիգորյանն ասել է․ «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ միջանցքի վերաբերյալ ցանկացած քննարկում մեզ համար կարմիր գիծ է»։ Նա նշել է, որ քննարկում կամ դիրքորոշման արտահայտում այդ թեմայի շուրջ ոչ միայն Թուրքիայի հետ է եղել, այլև Ադրբեջանի հետ և եռակողմ բանակցություններում։

«Հայաստանը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքի վերաբերյալ որևէ հարց։ Ինչ վերաբերում է «միջանցքներ» տերմինին, ապա այն, ընդհանուր առմամբ, համապատասխանում է նաև մեր մոտեցումներին, եթե իրար ճիշտ ենք հասկանում։ Սեղանի շուջ նստենք, հասկանանք, թե իրենք ինչ նկատի ունեն։ Եթե միջանցքներ ասելով Թուրքիան նկատի ունի Հայաստանի ճանապարհները որպես ՀՀ սուվերեն տարածք օգտագործելը, ապա մեր մոտեցումները համընկնում են»,- նշել է ԱԽ քարտուղարը։

Անդրադառնալով «3+3» ձևաչափին՝ նա ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունների քննարկումը Հայաստանը տեսնում է երկկողմ ձևաչափով, բայց եթե առիթ լինի «3+3»- ում էլ խոսելու, ապա Հայաստանը կօգտագործի նաև այդ առիթը՝ Թուրքիայի հետ շփումներ ունենալու և դիրքորոշումներն միմյանց համար ավելի պարզ և մատչելի դարձնելու։

Արմեն Գրիգորյանը նշել է, որ «3+3» ձևաչափի շրջանակներում, եթե առիթ լինի, Հայաստանը պատրաստ է գնալ Անկարա, Բաքու, նաև պատրաստ է հյուրընկալել այդ երկրներին՝ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու համար։

Նախորդ Լուրը

Բաղդադը հայտարարել է միջազգային կոալիցիայի զինված ուժերի դուրսբերման ավարտի մասին

Հաջորդ Lուրը

Լավրովը վստահեցրել է, որ ԱՄՆ-ը շուտով կհեռանա Սիրիայից

Այլ Լուրեր

Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026
Հայաստան

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Հաջորդ Lուրը

Լավրովը վստահեցրել է, որ ԱՄՆ-ը շուտով կհեռանա Սիրիայից

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)