14-06-2026 / 20:06
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բաղդադը շարունակելու է ջանքեր գործադրել Ռիյադի և Թեհրանի միջև փոխըմբռնման հասնելու համար․ Իրաքի ԱԳՆ

2022/02/07 15:33
Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Փետրվարի 6-ին Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆայսալ բըն Ֆարհան Ալ-Սաուդը և Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնը հեռախոսազրուցի ընթացքում քննարկել են իրանա-սաուդական բանակցությունների հինգերորդ փուլի հետաձգման պատճառները։

Իրաքի արտգործնախարարը հավաստիացրել է, որ Բաղդադը շարունակելու է ջանքեր գործադրել Ռիյադի և Թեհրանի միջև փոխըմբռնման հասնելու համար։

Կողմերը քննարկել են նաև Իրաքի և Սաուդյան Արաբիայի միջև երկկողմ հարաբերությունները, համագործակցության ամրապնդման ուղիները, ինչպես նաև տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող խնդիրները։

Նշենք, որ Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ավելի վաղ հայտնել էր, որ Թեհրանը պատրաստակամ է շարունակել Սաուդյան Արաբիայի հետ բանակցությունների հերթական փուը Բաղդադում՝ ավելացնելով, որ դրանց շարունակումը կախված է թագավորության կամքից և պատրաստակամությունից։

Հիշեցնենք, որ Բաղդադում անցկացվել է իրանա-սաուդական բանակցությունների չորս փուլ, որոնք միտված էին Թեհրանի և Ռիյադի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Իսկ երկոկղմ հարաբերությունները վատթարացել էին 2016թվականին, երբ Սաուդյան Արաբիան խզեց դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ՝  Թեհրանում   իր դեսպանատան և Մաշհադ քաղաքում գործող հյուպատոսարանի վրա իրականացված հարձակումներից հետո։Հարձակումները կազմակերպվել էին  ի նշան բողոքի՝  Ռիադի կողմից սաուդցի շիա հոգևորական Նիմր ալ-Նիմրին ահաբեկչության մեջ մեղադրելու համար։ Այս ամենից հետո  Պարսից ծոցի երկրները ՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, մեղադրում են Իրանին տարածաշրջանում ծավալապաշտական ​​օրակարգ ունենալու և արաբական երկրների, այդ թվում՝ Իրաքի, Եմենի, Լիբանանի և Սիրիայի ներքին գործերին միջամտելու մեջ։ Թեհրանը հերքում  է այս մեղադրանքները և հայտարարում,որ հավատարիմ  է  հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալու սկզբունքին։

Նախորդ Լուրը

Հերցոգը և Էրդողանը քննարկել են Իսրայելի նախագահի հնարավոր այցը Անկարա

Հաջորդ Lուրը

Մարտունիում ադրբեջանական ավտոբուս է վթարի ենթարկվել․ կան 13 տուժածներ

Այլ Լուրեր

Վրաստան

Վրացի վերլուծաբանը փորձել է վարկաբեկել ընդդիմադիր գործչին՝ նրան «հայկական արմատներ» վերագրելով

12/06/2026
ԱՄՆ

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

12/06/2026
ԱՄՆ

CNN. Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնագիրը կարող է ստորագրվել Ժնևում

12/06/2026
Հաջորդ Lուրը

Մարտունիում ադրբեջանական ավտոբուս է վթարի ենթարկվել․ կան 13 տուժածներ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրացի վերլուծաբանը փորձել է վարկաբեկել ընդդիմադիր գործչին՝ նրան «հայկական արմատներ» վերագրելով

12/06/2026

Էրդողան, կործանիչներ և «Բայրաքթարներ»՝ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի ԱԱ հոլովակում

12/06/2026

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

12/06/2026

Ինտենսիվ տեղումները նպաստել են ՀՀ-ի ջրային պաշարների վերականգնմանը

12/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)