22-09-2026 / 04:41
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան սիրիացի 150 վարձկաններ է տեղափոխել Լիբիա․ SOHR

2022/02/10 12:14
Անվտանգություն, Թուրքիա, Կարևոր, Քաղաքականություն

Թուրքիան սիրիացի վարձկանների նոր խումբ է ուղարկել Լիբիա ՝ ի հակադրություն այդ երկրից օտարերկրյա բոլոր ուժերի դուրս բերելու  միջազգային պահանջներին։

Մարդու իրավունքների սիրիական դիտարանը (SOHR) մանրամասնել է, որ սիրիացի 150 վարձկանների նոր խումբ է ժամանել Լիբիա, որոնց մեծ մասը Թուրքիայի դաշնակից «Սիրիական ազգային բանակի» խմբավորման  «Մուհամմադ Ալ-Ֆաթահ բրիգադից» է։

Դիտարանի տեղեկություններով՝ այդ վարձկանները 250 ամերիկյան դոլարի չափով գումարներ են վճարել իրենց ղեկավարներին, որպեսզի նրանց ներառեն այն խմբավորումների շարքերում, որոնք Հալեպի Աֆրին շրջանից (որը գտնվում է Թուրքիայի և նրան հավատարիմ սիրիական զինված խմբավորումների վերահսկողության տակ) շարժվում են դեպի Լիբիա։

Ուշագրավ է, որ օրեր առաջ Թուրքիան վերսկսեց սիրիացի վարձկանների տեղափոխումը Լիբիա հունվարի 27-ի կարճատև դադարից հետո։ Վարձկանների տեղափոխումը դեռ պետք է տեղի ունենար հունվարի 30-ին։ Իսկ անցյալ ուրբաթ դիտարանը հաստատել էր, որ մոտ 250 վարձկաններ վերադարձել են թուրքական վերահսկողության ներքո գտնվող տարածքներ։ Քանի որ նրանք երկար ժամանակ են անցկացրել Լիբիայում, այժմ տեղափոխվել են Սիրիայի հյուսիս։ Նշվում է, որ նրանք  պատկանում են այսպես կոչված «Սիրիայի ազգային բանակ» խմբավորմանը։

Նշենք, որ Լիբիայում դեռ կան մոտավորապես 7000 սիրիացի վարձկաններ։ Չնայած վարձկանների և օտարերկրյա ուժերի դուրսբերման միջազգային կոչերին՝  Թուրքիան պնդում է, որ իր ներկայությունն այդ երկրում օրինական է։ Ըստ թուրքական կողմի՝ նրաց ուժերը չպետք է  դիտարկվեն որպես օտարերկրյա ուժեր, քանի որ Լիբիայի և Թուրքիայի միջև 2019 թվականի նոյեմբերի 27-ին կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ ռազմական և անվտանգության ոլորտում, համաձայն որի՝ թուրքական ԶՈՒ-ն տեղակայվել է այդ երկրում։

Նախորդ Լուրը

Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ

Հաջորդ Lուրը

Սիրիան իրավունք ունի կիրառել բոլոր օրինական միջոցները Իսրայելի հարվածներին պատասխանելու համար․ Սիրիայի ԱԳՆ

Այլ Լուրեր

Թուրքիա

Ադանայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

21/09/2026
ԱՄՆ

Տեղեկություններ կան ԱՄՆ կողմից Իրանի դեմ ռազմական հարվածները վերսկսելու նախապատրաստության մասին․ Իրանի ԶՈՒ

21/09/2026
Մերձավոր Արևելք

Հյուսիսային Կորեան անհայտ բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

21/09/2026
Հաջորդ Lուրը

Սիրիան իրավունք ունի կիրառել բոլոր օրինական միջոցները Իսրայելի հարվածներին պատասխանելու համար․ Սիրիայի ԱԳՆ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ադանայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

21/09/2026

Տեղեկություններ կան ԱՄՆ կողմից Իրանի դեմ ռազմական հարվածները վերսկսելու նախապատրաստության մասին․ Իրանի ԶՈՒ

21/09/2026

Հյուսիսային Կորեան անհայտ բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

21/09/2026

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առթիվ

21/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)