15-06-2025 / 18:43
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

2008-ից ի վեր առաջին անգամ Իսրայելի ղեկավարը պաշտոնական այցով Թուրքիայում է

2022/03/09 17:16
Թուրքիա, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգն այսօր պաշտոնական այցով Թուրքիայում է: Սպասվում է, որ երկօրյա այցի ընթացքում Հերցոգը Անկարայում կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: 2008 թվականից ի վեր սա Իսրայելի առաջնորդի առաջին այցն է Թուրքիա:

Այցի նախաշեմին Իսրայելի վարչապետի գրասենյակը և արտգործնախարարությունը հայտնել էին, որ երկու առաջնորդները քննարկելու են թուրք-իսրայելական հարաբերությունների տարբեր ոլորտներ, տարբեր ուղղություններով երկու երկրների և ժողովուրդների համագործակցության ընդլայնման հեռանկարները:

Մտքեր են փոխանակելու այս ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ, ինչպես նաև քննարկելու են տարածաշրջանային և միջազգային օրակարգին առնչվող մի շարք հարցեր:

Թուրք-իսրայելական հարաբերությունները լարվեցին 2010 թվականին, երբ Գազայի հատված շարժվող թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա իսրայելական հատուկ ջոկատների հարձակման հետևանքով 9 թուրք զոհվեց: Պաշտոնական Թել Ավիվը դեռ 2013-ին թվականին էր ներողություն էր խնդրել միջադեպի համար։ 2015-ի վերջին սկսվեց թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորումը՝ ներառյալ դեսպանների վերադարձը Անկարա և Թել Ավիվ:

Չնայած դիվանագիտական ճգնաժամին, երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունները դրական զարգացում են ապրել: Թուրքիայի վիճակագրական ծառայության համաձայն, Թուրքիայի և Իսրայելի միջև առևտրաշրջանառությունը վերջին 5 տարում գնալով աճել է՝ անցած տարի հասնելով ռեկորդային 8.4 միլիարդ դոլարի: Աճել է նաև արտահանման ցուցանիշը. 2021 թվականին 35 տոկոսով աճել է Թուրքիայից Իսրայել արտահանումը՝ կազմելով 6.4 միլիարդ դոլար, իսկ ներմուծման ցուցանիշը հասել է ավելի քան 2 միլիարդի:

Վերջերս Էրդողանը հայտարարել էր, թե Թուրքիան ու Իսրայելը կարող են միասին աշխատել իսրայելական գազը դեպի Եվրոպա արտահանելու ուղղությամբ։ Այսօր կայանալիք հանդիպմանը քննարկվելու են նաև էներգետիկ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Իսրայելցի վերլուծաբանները թուրքական Anadolu գործակալության հետ զրույցում նշել են, որ նախագահի այցը նոր շրջան կբացի հարաբերությունների ընդլայնման համար, որից երկու երկրներն էլ կշահեն:

Նախորդ Լուրը

WSJ․ ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ղեկավարները հրաժարվել են խոսել Բայդենի հետ Ուկրաինայի մասին

Հաջորդ Lուրը

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել Է Իսրայելի ԶՈՒ-ի հարվածը Դամասկոսին

Այլ Լուրեր

Իրան

Իսրայել-Իրան պատերազմը շարունակվում է՝ պարունակելով տարածաշրջանային հակամարության վերածվելու մեծ ներուժ

15/06/2025
Իրան

Իրանը կիրառել է «Խայբար» հրթիռը, Իսրայելի Բաթ Յամ քաղաքում ավերածություններ կան

15/06/2025
Իրան

Իրանին հարվածելով՝ Նեթանյահուն աղետ է հրահրում. Էրդողան

13/06/2025
Հաջորդ Lուրը

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել Է Իսրայելի ԶՈՒ-ի հարվածը Դամասկոսին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իսրայել-Իրան պատերազմը շարունակվում է՝ պարունակելով տարածաշրջանային հակամարության վերածվելու մեծ ներուժ

15/06/2025

Իրանը կիրառել է «Խայբար» հրթիռը, Իսրայելի Բաթ Յամ քաղաքում ավերածություններ կան

15/06/2025

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի վրա վերջին հարձակմանը

15/06/2025

Իրանը հարվածել է Իսրայելի գիտահետազոտական ինստիտուտին՝ ի պատասխան իրանցի գիտնականների սպանության

15/06/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)