17-08-2026 / 18:17
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Անթույլատրելի ենք համարում արցախահայության նկատմամբ սիստեմատիկ բռնության այս աղաղակող քաղաքականությունը. ՀՀ ԱԳՆ

2022/03/22 18:14
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան

Անթույլատրելի ենք համարում արցախահայության նկատմամբ սիստեմատիկ բռնության այս աղաղակող քաղաքականությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ԱԳՆ-ը:

«Ադրբեջանական կողմի ակնհայտ միջամտությամբ Շուշի քաղաքի մոտակայքում՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, կրկին խափանվել է Հայաստանից բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ:

Այսպիսով, ձյան աննախադեպ տեղումների և աննախադեպ ցրտաշունչ եղանակային պայմաններում Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 000 բնակչությունը զրկվել է կենսական անհրաժեշտ գազամատակարարումից։

Ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանը 8 օր շարունակ թույլ չէր տալիս աշխատանքներ իրականացնել նույն տեղանքում չպարզված հանգամանքներում վթարված գազատարի վերանորոգման ուղղությամբ։

Այսպիսով, բացի Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելուն ուղղված իր մյուս շարունակական գործողություններից և  Լեռնային Ղարաբաղ միջազգային հումանիտար կառույցների մուտքը խոչընդոտելուց, Ադրբեջանը միտումնավոր կերպով խաթարում է Լեռնային Ղարաբաղում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը, ինչն ակնհայտորեն հանգեցնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ստեղծմանը։ Անթույլատրելի ենք համարում արցախահայության նկատմամբ սիստեմատիկ բռնության այս աղաղակող քաղաքականությունը։

Ստեղծված իրավիճակը հրատապ է դարձնում հումանիտար ճգնաժամի կանխման նպատակով միջազգային հանրության հստակ արձագանքը, ինչպես նաև միջազգային հումանիտար կառույցների անհապաղ և անխոչընդոտ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում»,- ասված է հայտարարության մեջ:

Նախորդ Լուրը

Ադրբեջանի պահվածքը ահաբեկչություն է մարդասիրական նորմերի դեմ. Արցախի ԱԳՆ-ը՝ գազի մատակարարման դադարեցման մասին

Հաջորդ Lուրը

Հայ խաղաղապահները Լիբանանում մասնակցել են հանդիսավոր միջոցառման

Այլ Լուրեր

ԱՄՆ

ԱՄՆ-ն ու Իրանը պատրաստ են երկարաձգել հրադադարը. ԶԼՄ

17/08/2026
Ադրբեջան

Մոսկվայի ադրբեջանական համայնքի ղեկավարը արտաքսվել է Ռուսաստանից

17/08/2026
Ադրբեջան

Ադրբեջանը հետախուզական տվյալներ է տրամադրել Իրանի թշնամիներին. իրանցի պատգամավոր

17/08/2026
Հաջորդ Lուրը

Հայ խաղաղապահները Լիբանանում մասնակցել են հանդիսավոր միջոցառման

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լավրով. Ճապոնիան «անցել է պատշաճության սահմանը» Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի հարցում

17/08/2026

Թրամփը սպառնացել է ռմբակոծել Օմանը՝ ԱՄՆ-Իրան բանակցություններին խոչընդոտելու դեպքում

17/08/2026

ԱՄՆ-ն ու Իրանը պատրաստ են երկարաձգել հրադադարը. ԶԼՄ

17/08/2026

Սեուտայի իշխանությունները Մադրիդին 30 օր են տվել՝ միգրացիոն ճգնաժամը կարգավորելու համար

17/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)