15-06-2026 / 04:48
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Սաուդյան Արաբիան և Քուվեյթը ողջունում են Պարսից ծոցի երկրների հետ հարաբերությունները վերականգնելու Լիբանանի հանձնառությունը

2022/03/23 12:08
Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Սաուդյան Արաբիան և Քուվեթը ողջունել են Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիի հայտարարությունն առ այն, որ Բեյրութը հանձնառու է միջոցներ ձեռնարկել Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ պետությունների հետ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ:  

Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ դրական է գնահատել Միկաթիի հայտարարությունը և հույս հայտնել, որ այն խթանելու է Լիբանանի դերի և հեղինակության բարձրացմանը:

Քուվեյթի արտգործնախարարությունը նույնպես ողջունել է Միկաթիի հայտարարությունը՝ հավելելով, որ սպասում է կառուցողական և գործնական միջոցառումների իրականացմանը, որոնք կնպաստեն Լիբանանում անվտանգության և կայունության ամրապնդմանը:

Նշենք, որ օրեր առաջ Լիբանանի վարչապետը հարցազրույց էր տվել սաուդական «aawsat» լրատվամիջոցին՝ հայտարարելով, որ  իր կառավարությունը լիովին հանձնառու է պահպանել բարիդրացիական հարաբերությունները Պարսից ծոցի երկրների հետ՝ այդ թվում Սաուդյան Արաբիայի։

Հիշեցնենք, որ Քուվեյթի արտգործնախարար Ալ-Սաբահը հունվարի 23-ին լիբանանցի բարձրաստիճան պաշտոնյաներին էր ներկայացրել Քուվեյթի նախաձեռնությունը, որը նպատակաուղղված է Լիբանանի և Պարսից ծոցի երկրների միջև դիվանագիտական ճգնաժամի հաղթահարմանը: Այն բաղկացած է 12 մասից և նախապայմաններ չի առաջադրում: Իսկ Բեյրութի և Պարսից ծոցի երկրների միջև դիվանագիտական ճգնաժամի առիթ դարձավ Լիբանանի տեղեկատվության նախարար Ժորժ Կորդահիի՝ Aljazeera-ին տված հարցազրույցը, որով նա քննադատել էր Սաուդյան Արաբիայի քաղաքականությունը Եմենի պատերազմում:

Նախորդ Լուրը

Արցախի պահպանողական կուսակցություն. Ադրբեջանը ցանկանում է ոչնչացնել Արցախը

Հաջորդ Lուրը

Թուրքիայում պաշտոնապես վավերացվել է այսպես կոչված «Շուշիի հռչակագիրը»

Այլ Լուրեր

Վրաստան

Վրացի վերլուծաբանը փորձել է վարկաբեկել ընդդիմադիր գործչին՝ նրան «հայկական արմատներ» վերագրելով

12/06/2026
ԱՄՆ

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

12/06/2026
ԱՄՆ

CNN. Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնագիրը կարող է ստորագրվել Ժնևում

12/06/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիայում պաշտոնապես վավերացվել է այսպես կոչված «Շուշիի հռչակագիրը»

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրացի վերլուծաբանը փորձել է վարկաբեկել ընդդիմադիր գործչին՝ նրան «հայկական արմատներ» վերագրելով

12/06/2026

Էրդողան, կործանիչներ և «Բայրաքթարներ»՝ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի ԱԱ հոլովակում

12/06/2026

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

12/06/2026

Ինտենսիվ տեղումները նպաստել են ՀՀ-ի ջրային պաշարների վերականգնմանը

12/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)