29-04-2026 / 07:07
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայում պաշտոնապես վավերացվել է այսպես կոչված «Շուշիի հռչակագիրը»

2022/03/23 14:15
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան


Թուրքական պաշտոնական «Resmi Gazete» թերթը տեղեկացնում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև 2021-ի հունիսի 15-ին ստորագրված «Շուշիի հռչակագիրը» պաշտոնապես վավերացվել է:

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, թուրքական «Yenicaggazetesi» կայքն անդրադարձել է հռչակագրի վավերացմանը՝ հիշեցնելով, որ հռչակագորւմ նաև «Հարավային գազային միջանցքի» վերաբերյալ շեշտադրումներ կան:

«Նախագահի թիվ 5340 հրամանագրով վավերացվել է Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների մասին Շուշայի հռչակագիրը։

Հռչակագիրը նախատեսում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև բարեկամական և բազմակողմ համագործակցության խորացում: Երկու երկրների քաղաքական, տնտեսական, առևտրային, մշակութային, առողջապահական, կրթական, մարզական և հատկապես ռազմական ներուժը կիրացվի և համագործակցություն կլինի բոլոր բնագավառներում»։

«Շուշիի հռչակագրում» նշվում է, որ «ադրբեջանական հողերն ազատագրվել են 30-ամյա օկուպացիայից»։

Հռչակագրի շրջանակներում Թուրքիայի և Ադրբեջանի միջև էներգետիկ ոլորտում նախատեսվում է իրականացնել տարբեր նախագծեր: Հռչակագրում տեղ գտած ձևակերպումների համաձայն՝  Թուրքիան և Ադրբեջանն առաջատար դեր կխաղան ռազմավարական «Հարավային գազային միջանցքի» գործարկման հարցում, որը կապահովի բնական գազի պաշարների և հոսքագծերի դիվերսիֆիկացում, ինչը նպաստում է տարածաշրջանի և Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը: Թուրքիան և Ադրբեջանը կաշխատեն համակարգված՝ Հարավային գազային միջանցքի արդյունավետ օգտագործման և հետագա զարգացման ուղղությամբ։ Երկու երկրները կնպաստեն նաև էլեկտրաէներգիայի ոլորտում տարածաշրջանային համագործակցությանը, որպեսզի ամրապնդվի տարածաշրջանի էներգետիկ մատակարարման անվտանգությունը՝ հաշվի առնելով համաշխարհային էներգետիկ ոլորտում տեղի ունեցող զարգացումները։

Հռչակագրում ընդգծվում է նաև Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև միջանցքի («Զանգեզուրի միջանցք») բացման և Նախիջևան-Կարս երկաթուղու կառուցման կարևորությունը՝ որպես միջանցքի շարունակություն։

Նախորդ Լուրը

Սաուդյան Արաբիան և Քուվեյթը ողջունում են Պարսից ծոցի երկրների հետ հարաբերությունները վերականգնելու Լիբանանի հանձնառությունը

Հաջորդ Lուրը

Լիբանանի նախագահը նշել է, թե որ դեպքում է հնարավոր խաղաղ բանակցություններ վարել Իսրայելի հետ

Այլ Լուրեր

Հայաստան

«Գազպրոմ»-ը Հայաստանում կստեղծի 0.107 մլրդ խմ ծավալով գազի պահուստ

28/04/2026
Թուրքիա

Կարսում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը

28/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանին պետք չէ հաղորդակցությունների լիակատար բացում, ինչպես գրված է փաստաթղթերում. Իսկանդարյան

28/04/2026
Հաջորդ Lուրը

Լիբանանի նախագահը նշել է, թե որ դեպքում է հնարավոր խաղաղ բանակցություններ վարել Իսրայելի հետ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Գազպրոմ»-ը Հայաստանում կստեղծի 0.107 մլրդ խմ ծավալով գազի պահուստ

28/04/2026

Կարսում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը

28/04/2026

Ադրբեջանին պետք չէ հաղորդակցությունների լիակատար բացում, ինչպես գրված է փաստաթղթերում. Իսկանդարյան

28/04/2026

Կայացավ «Տարածաշրջանային զարգացումները և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարները» խորագրով քննարկումը

28/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)