20-09-2026 / 08:09
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելի նախագահն առաջին անգամ մեկնել է Հորդանան

2022/03/31 11:55
Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Հորդանանի Հաշիմյան թագավորության միապետ Աբդուլլահ Երկրորդը Ամմանում՝ Հուսեյնիյա պալատում ընդունել է Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգին: Սա Իսրայելի նախագահի պաշտոնական առաջին այցն է Հորդանան:

Հանդիպման շրջանակներում նախ կողմերը առանձին հանդիպում են ունեցել, որից հետո հանդիպումը շարունակվել է պատվիրակությունների մակարդակով:

Հանդիպման վերաբերյալ պալատի  հայտարարությունում նշված է, որ Հորդանանի թագավորը դատապարտում է «բռնությունն իր բոլոր դրսևորումներով»՝ նկատի ունենալով օրեր առաջ տեղի ունեցած միջադեպը, երբ զինված անձը Թել Ավիվի արվարձաններից մեկում կրակ էր բացել քաղաքացիական բնակչության վրա՝ սպանելով  հինգ մարդու:

«Այս հակամարտությունը (պաղեստինա-իսրայելական հակամարտությունը՝ խմբ.) շատ երկար է տևել, իսկ դրա հետևանքով առաջացած բռնությունը շարունակում է մեծ ցավ պատճառել և պարարտ հող է ստեղծում ծայրահեղականության համար», – ասվում է հայտարարության մեջ:

Թագավորը նաև կոչ է արել Իսրայելի ոստիկանությանը դադարեցնել հրեա հավատացյալների «սադրանքներն» Ալ-Աքսա մզկիթում:

«Մենք կիսում ենք զարգացման և խաղաղության ընդհանուր արժեքները՝ հիմնված մեր խաղաղության համաձայնագրի վրա», – ասել է Հերցոգը:

Նշենք, որ անցյալ տարի իսրայելական ոստիկանության և պաղեստինցիների միջև բախումներ են  տեղի ունեցել Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի շուրջ Ռամադան պահքի ամսին: Բռնությունները Գազայի զինյալների և Իսրայելի միջև հանգեցրին 11-օրյա պատերազմի բռնկմանը:

Նախորդ Լուրը

Արցախի առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ լարված. Արցախի տեղեկատվական շտաբ

Հաջորդ Lուրը

Փաշինյանն անընդունելի է համարում Լաչինի միջանցքի համեմատությունը ՀՀ տարածքով բացվելիք ճանապարհի հետ

Այլ Լուրեր

Անվտանգություն

Պակիստանը Իրանին կոչ է արել զսպել Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումները

18/09/2026
Միջազգային

Հունգարիան մինչև 2027-ի հոկտեմբերը կարող է հրաժարվել ռուսական գազից

18/09/2026
Միջազգային

Սանկտ Պետերբուրգում պաշտոնապես փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը

18/09/2026
Հաջորդ Lուրը

Փաշինյանն անընդունելի է համարում Լաչինի միջանցքի համեմատությունը ՀՀ տարածքով բացվելիք ճանապարհի հետ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պակիստանը Իրանին կոչ է արել զսպել Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումները

18/09/2026

Հունգարիան մինչև 2027-ի հոկտեմբերը կարող է հրաժարվել ռուսական գազից

18/09/2026

Թուրքիան և Ադրբեջանը էներգետիկ երեք խոշոր նախագիծ կիրականացնեն

18/09/2026

36 տարի փակ եղած թուրք-իրանական սահմանային անցակետը կվերաբացվի

18/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)