Իսրայելի բանակը հարված է հասցրել ՀԱՄԱՍ շարժման դիրքին Գազայի հատվածի հարավում՝ ի պատասխան ականանետերի ականների արձակման: Այս մասին հայտնել է իսրայելական զինվորականների մամուլի ծառայությունը:
«Որոշ ժամանակ առաջ 3 ական էր արձակվել Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակի տանկը հարվածել էր ՀԱՄԱՍ-ի ռազմական դիրքին Գազայի հատվածի հարավում»,- ասվում է բանակային մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ 3 ական արձակվել է Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ, դրանցից մեկը որսացել էր ՀՕՊ համակարգը։