17-08-2026 / 11:47
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Խովաևը կլինի ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ. Զախարովա

2022/04/15 11:21
Ադրբեջան, Հայաստան, Քաղաքականություն

Մոսկվան վճռական է տրամադրված նպաստելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Բաքվի կողմից առաջարկված «Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքները» և դրանց վերաբերյալ Երևանի արձագանքը պետք է հիմք հանդիսանան խաղաղության պայմանագրի շուրջ ադրբեջանա-հայկական բանակցությունների մեկնարկի համար»,- նշել է Զախարովան։

Նա նաև հիշեցրել է, որ փետրվարի 24-ին Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրել են բոլոր շփումները Մոսկվայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակներում։

«Մինչդեռ Հարավային Կովկասում իրական իրավիճակը թույլ չի տալիս դադարներ բանակցություններում: Հետագա հետևողական քայլեր են պահանջվում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու համար, քանի որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան դադարեցրել են համագործակցությունը որպես համանախագահներ»,- շարունակել է նա:

Զախարովան հայտնել է, որ  ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը կշարունակի աշխատել որպես ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցով: Նրա խոսքով, Խովաևի ուշադրության կենտրոնում կլինի խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։

«Կարծում ենք, որ Երևանում և Բաքվում կօժանդակեն Խովաևի ջանքերին։ Բաց ենք շահագրգիռ խաղացողների հետ կառուցողական փոխգործակցության համար»,- ընդգծել է Զախարովան։

Նախորդ Լուրը

Հայաստանը Թուրքիային առաջարկել է առաջին փուլով բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար. ԱԳՆ

Հաջորդ Lուրը

Իսրայելը կրկին հրթիռակոծել է Դամասկոսը. SANA

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայում Հայաստանի հետ սահմանային անցակետի ուղղությունը ցույց տվող նոր ցուցանակներ են տեղադրվել

17/08/2026
Հայաստան

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության ապագայի վերաբերյալ որոշումը պետք է ընդունել ողջամիտ ժամկետում․Մասադիկով

17/08/2026
Իրան

Թավրիզ-Երևան չվերթները երկու տարվա դադարից հետո կվերականգնվեն

17/08/2026
Հաջորդ Lուրը

Իսրայելը կրկին հրթիռակոծել է Դամասկոսը. SANA

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայում Հայաստանի հետ սահմանային անցակետի ուղղությունը ցույց տվող նոր ցուցանակներ են տեղադրվել

17/08/2026

Քուշները Եգիպտոսում հանդիպել է «Համասի» ղեկավարների հետ

17/08/2026

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության ապագայի վերաբերյալ որոշումը պետք է ընդունել ողջամիտ ժամկետում․Մասադիկով

17/08/2026

822 ԱԹՍ մեկ գիշերում. Կիևը ՌԴ դեմ ամենախոշոր հարվածներից մեկն է իրականացրել

17/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)