05-12-2025 / 08:44
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կարծում եմ՝ Ռուսաստանում արդեն գիտակցում են Ադրբեջանի հակառուսական էությունը. Արցախի պետնախարար

2022/06/06 09:23
Արցախ, Կարևոր, Քաղաքականություն

Կարծում եմ, որ Ռուսաստանում արդեն գիտակցում են Ադրբեջանի հակառուսական էությունը եւ անհուսալի «գործընկեր» լինելը, ինչը քանիցս ապացուցվել է, իսկ դրա վերջին դրսեւորումը դարձավ «ՌԻԱ Նովոստի»-ի արգելափակումը Ադրբեջանի տարածքում՝ ինձ հետ հարցազրույց հրապարակելու պատճառով։ Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Հետաքրքիր է, երբ ադրբեջանական իշխանությունները.

▪ իրենց բոլոր մեդիա-ռեսուրսներով տարածում են ատելություն ոչ միայն հայերի, այլև ռուս ժողովրդի դեմ,

▪ պարբերաբար խախտում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ սպանելով քաղաքացիական անձանց Արցախում, ռուս խաղաղապահների աչքի առաջ,

▪ շրջանցելով ռուս խաղաղապահներին՝ նրանք զավթում են Փառուխ բնակավայրը և Քարագլխի բարձունքը, որը գտնվում է նրանց պատասխանատվության գոտում, իսկ դեկտեմբերին նաև Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերը,

▪ ոչնչացնում են իրենց օկուպացիայի տակ հայտնված ոչ միայն հայկական մշակութային ժառանգությունը, այլև միաժամանակ Հայրենական մեծ պատերազմի հուշարձանները, որոնք համարվում են ինչպես հայկական, այնպես էլ ռուսական արժեքներ,

▪ աջակցում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Նրանք կարծում են, թե իմ հարցազրույցը «ՌԻԱ Նովոստի»-ին (@rian_ru) ընդամենը քայլ էր, որ ճշմարտության ու արդարության պլատֆո՞րմ էր տալիս, և ոչ թե ինչ-որ փաստաթղթերի ու պայմանավորվածությունների խախտում էր, որոնք հենց իրենք են խախտում վերոնշյալ և այլ ագրեսիվ գործողություններով ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլև Ռուսաստանի դեմ»,- գրել է Արտակ Բեգլարյանը։

Նշենք, որ Ադրբեջանում արգելափակվել է «ՌԻԱ Նովոստի»-ի կայքը։ Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարել էր, որ ռուսական պետական լրատվական գործակալությունը «տարածում է» Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հայտարարությունները։ Պատճառը Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի խոսքերի հրապարակումն է եղել։

Նախորդ Լուրը

Շաբաթը տարածաշրջանում

Հաջորդ Lուրը

Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստ

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Կարևոր

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Թուրքիա

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

04/12/2025
Հաջորդ Lուրը

Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)