19-11-2025 / 18:33
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Սոչիի հանդիպման խորհրդավոր ֆոնը

2022/08/08 12:35
Ադրբեջան, Թուրքիա, Կարևոր, Տեսակետ

Օգոստոսի 5-ին Սոչիում կայացած Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը, ըստ էության, բավականաչափ տարողունակ էր. բանակցությունների ընթացքը գերազանցել է 4 ժամը։ Դրանց ընդհանուր ֆոնից (թուրքական պատվիրակության պատկառելի կազմը) և հանդիպման առնչությամբ տեղեկատվական աղքատությունից կարելի է ենթադրել զգալի ծավալով ստվերային պայմանավորվածությունների հնարավորության մասին։

Ինչպես և ակնկալվում էր, Պուտին-Էրդողան բանակցություններում քննարկվել են երկկողմ օրակարգի ամենաառանցքային հարցերը՝ տնտեսությունից, լոգիստիկայից մինչև միջազգային և տարածաշրջանային խնդիրներ. վերջին բաղադրիչի մասով նշվել է միայն ուկրաինական ճգնաժամին, «հացահատիկային» միջանցքի շուրջ Ստամբուլի փաթեթային գործարքին, սիրիական և լիբիական հակամարտություններին անդրադարձների մասին։

Ծավալուն բանակցություններն ամփոփող հայտարարության չափազանց սեղմ տեքստում բավականաչափ «խոսուն» է հետևյալ ձևակերպումը. «Տարածաշրջանային հարցերի վերաբերյալ ղեկավարներն ընդգծել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև անկեղծ և վստահելի հարաբերությունների կարևորությունը՝ հասնելու տարածաշրջանային և միջազգային կայունության»։ Գուցե նաև հենց այս մտքի ներքո են ակնարկվում երկու կողմերի հետաքրքրության տիրույթում գտնվող այնպիսի հարցերը, որոնց մասին ուղիղ հրապարակային արձանագրում չկա տեքստերում։

Նման հարցերի շարքում են, բնականաբար, Հարավային Կովկասը, արցախյան հիմնախնդիրը, որի շրջանակում վերջին ռազմական լարվածությունը Բերձորի հատվածում ադրբեջանական կողմից հրահրվել էր Սոչիի հանդիպումից ընդամենն օրեր առաջ։ Ուստի այս խնդրի և ընդհանրապես հարավկովկասյան զարգացումների շուրջ հատուկ շեշտադրումների բացակայությունն առնվազն ստվերային քննարկումների հետ կապված ենթադրությունների հիմքեր է ստեղծում։

Մանավանդ այն դեպքում, երբ դեռ բանակցություններից առաջ հանդիպման օրակարգում հայ-ադրբեջանական թեմատիկայի ընդգրկման մասին նշվել էր երկու կողմից էլ, ընդ որում՝ նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցի ներառմամբ։ Բացի այդ Մոսկվան ու Անկարան արցախյան հիմնախնդրի շրջանակում ունեն հրադադարի ռեժիմը վերահսկելու հատուկ գործառույթ՝ ի դեմս Աղդամում տեղակայված մոնիթորինգային կենտրոնի։

Հետևաբար, վերոնշյալի համատեքստում արցախյան հիմնախնդրի նաև Հարավային Կովկասի զգայուն իրավիճակի փաստացի հրապարակային կերպով «անտեսումը» առավելապես չի բացառում դրանց հետ կապված ստվերային սակարկությունների հնարավորությունը, որոնք աստիճանաբար կարող են ավելի տեսանելի դառնալ առաջիկա զարգացումների ընթացքում՝ ինչպես գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում, այնպես էլ մասնավորապես արցախյան ռազմական թատերաբեմում և բանակցային հարթակներում։

Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

Շաբաթը տարածաշրջանում

Հաջորդ Lուրը

Իսրայելում հայտարարել են, որ «Իսլամական ջիհադը» շուրջ հազար հրթիռ Է արձակել երկրի ուղղությամբ

Այլ Լուրեր

Ադրբեջան

«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». կինն օգնություն է խնդրում. Ազատություն

19/11/2025
Ադրբեջան

«Թուրքիան վերահաստատում է Հայաստանի հետ կարգավորման գործընթացում նախկին՝ նույն մոտեցումը». Արմեն Պետրոսյան

19/11/2025
Թուրքիա

Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, թե Թուրքիան երբ կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ

19/11/2025
Հաջորդ Lուրը

Իսրայելում հայտարարել են, որ «Իսլամական ջիհադը» շուրջ հազար հրթիռ Է արձակել երկրի ուղղությամբ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025

«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». կինն օգնություն է խնդրում. Ազատություն

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)