Թուրքական զինված ուժերը հրթիռակոծել են Սիրիայի Հասաքա նահանգը: Հրթիռակոծության հետևանքով սպանվել է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) 2 անդամ, վիրավորվել՝ ևս 3-ը:
Տեղեկությունը հայտնում է Մարդու իրավունքների սիրիական դիտարանը:
Հաղորդվում է, որ թուրքական ԱԹՍ-երը թիրախավորել են սպունգի գործարանի շրջակայքը, որը գտնվում է Թուրքիայի սահմանից մոտ 45 կմ հեռավորության վրա և որտեղ տեղակայված են SDF-ի ռազմական ուժերը։
Դիտարանը նաև նշել է, որ Հասաքա-Թար Թամեր ճանապարհի մոտակայքում, որտեղ տեղակայված են միջազգային կոալիցիայի ուժերը, ռազմաբազա է գործում: