05-12-2025 / 08:53
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք արժևորում ենք եղբայրական Հայաստանի հետ բարեկամությունը. ՌԴ ԱԳՆ

2022/08/29 12:44
Հայաստան, Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի առթիվ:

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարության մեջ ընդգծել է, որ պայմանագիրը մեծապես սահմանել է Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերությունների սկզբունքներն ու առաջնահերթությունները: ՌԴ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ փաստաթուղթը կարևոր հանգրվան է դարձել երկկողմ գործընկերությունը իրական դաշնակցային մակարդակի բարձրացնելու ճանապարհին։ 

«Անցած ժամանակահատվածը համոզիչ կերպով ցույց տվեց, որ Մոսկվայի և Երևանի միջև պատմական կապերի հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների կենսական շահերին, ծառայում է երկու երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը, Հարավային Կովկասում կայունության ամրապնդման նպատակներին: Մենք հաջողությամբ առաջ ենք շարժվում համագործակցության լայն շրջանակով, այն լցնում ենք կոնկրետ բովանդակությամբ, բարձրացնում փոխգործակցության արդյունավետությունը։

Երկկողմ ներուժի ձևավորման համար որոշիչ նշանակություն ունեն Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարությունների միջև վստահության վրա հիմնված կանոնավոր շփումները, որոնք հնարավորություն են տալիս ոչ միայն լուծել հրատապ հարցերը, այլև համակարգել դիրքորոշումները տարածաշրջանային եւ միջազգային առանցքային խնդիրների շուրջ»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է 2022 թ. ապրիլի 19-20-ը Հայաստանի կառավարության ղեկավարի Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում, հաստատվել է 1997 թ. պայմանագրում ամրագրված սկզբունքների հիման վրա միջպետական հարաբերությունները համակողմանիորեն խորացնելու և ընդլայնելու մտադրությունը:

«Տրամադրված ենք հետագայում ևս առանցքային դաշնակցի դիրքերից օգնել Երևանին պաշտպանունակության և սահմանային անվտանգության ամրապնդման, հարևանների հետ կապերի կարգավորման գործում։
Համոզված ենք, որ տարածաշրջանում կայունության ուղին 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնագրերի խստիվ պահպանումն է: Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման առանցքային գործոն է մնում Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը։

Մենք անկեղծորեն արժևորում ենք եղբայրական Հայաստանի հետ բարեկամությունը և տրամադրված ենք ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը ՝ հանուն մեր երկրների և ժողովուրդների բարգավաճման»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն:

Նախորդ Լուրը

Հայկական զորախումբը ժամանել է «Վոստոկ-2022»–ի զորավարժարան. ՌԴ ՊՆ

Հաջորդ Lուրը

Իսրայելն ակնկալում է, որ Թուրքիան կփակի ՀԱՄԱՍ-ի գրասենյակը Ստամբուլում

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Հաջորդ Lուրը

Իսրայելն ակնկալում է, որ Թուրքիան կփակի ՀԱՄԱՍ-ի գրասենյակը Ստամբուլում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)