14-06-2026 / 10:42
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի. կայացել է Փաշինյան-Ռայիսի հանդիպումը

2022/09/23 10:29
Իրան, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Վարչապետը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիային և դրա հետևանքներին` ընդգծելով ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման ուղղությամբ միջազգային հանրության, այդ թվում` Իրանի համարժեք արձագանքի կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել իրանական կողմի հստակ գնահատականների կապակցությամբ և կարևորել ստեղծված իրավիճակում երկկողմ սերտ փոխգործակցությունը:

Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Իրանն ուշադրությամբ հետևում է զարգացումներին և հավելել, որ տարածաշրջանում բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով:

ԻԻՀ նախագահի խոսքով` պետությունների տարածքային ամբողջականության և տարածաշրջանում սահմանների փոփոխությանն անթույլատրելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է և Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի:

Էբրահիմ Ռայիսին շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության հարցը կարևոր է Իրանի համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման ու ընդլայնման շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Նախորդ Լուրը

Վերջին ռազմական գործողություններն ընդգծում են մեր դիվանագիտությունը կրկնապատկելու անհրաժեշտությունը. Ջո Բայդենը՝ Նիկոլ Փաշինյանին

Հաջորդ Lուրը

Միրզոյանն ու Բայդենը կարճ զրույց են ունեցել

Այլ Լուրեր

Վրաստան

Վրացի վերլուծաբանը փորձել է վարկաբեկել ընդդիմադիր գործչին՝ նրան «հայկական արմատներ» վերագրելով

12/06/2026
ԱՄՆ

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

12/06/2026
Հայաստան

Ինտենսիվ տեղումները նպաստել են ՀՀ-ի ջրային պաշարների վերականգնմանը

12/06/2026
Հաջորդ Lուրը

Միրզոյանն ու Բայդենը կարճ զրույց են ունեցել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրացի վերլուծաբանը փորձել է վարկաբեկել ընդդիմադիր գործչին՝ նրան «հայկական արմատներ» վերագրելով

12/06/2026

Էրդողան, կործանիչներ և «Բայրաքթարներ»՝ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի ԱԱ հոլովակում

12/06/2026

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

12/06/2026

Ինտենսիվ տեղումները նպաստել են ՀՀ-ի ջրային պաշարների վերականգնմանը

12/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)