19-09-2026 / 21:40
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունն այցելել է Վարդենիսի՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած բնակավայրեր

2022/10/19 17:39
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան, Քաղաքականություն

ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունը, գնդապետ Վահրամ Գրիգորյանի և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ, այցելել է Վարդենիսի սահմանամերձ բնակավայրեր: Այս մասին «Facebook»-ի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է մարզպետը:

«Հոկտեմբերի 18-ին ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությանը ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար գնդապետ Վահրամ Գրիգորյանի և Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ ուղեկցել ենք Վարդենիս համայնքի՝ 2022 թվականի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած Տրետուք եւ Կուտական բնակավայրերի սահմանամերձ գոտիներ։

Հանգամանալից ներկայացրի թշնամու ձեռնարկած ագրեսիայի հետևանքով Ճամբարակ եւ Վարդենիս խոշորացված համայնքներում տուժած 12 բնակավայրի մասին տեղեկատվություն, որոնցից բազմաթիվ վնասներ կրել են Սոթք և Կութ բնակավայրերը։ 148 շենք-շինություն վնասվել է Սոթքում, 12 բնակարան՝ Կութում, 2 բնակարան՝ Վերին Շորժայում։ Ունենք վնասված երկու դպրոց, մեկ մանկապարտեզ, բնակավայրերի վարչական շենքեր, գրադարան և բուժկետ։ Ունենք հրետակոծությունից տուժած 8 բնակարան, որոնք պետք է կառուցվեն հիմնովին։ Վնասվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, մոտ 40 տոկոսով ռիսկային է դարձել գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը»,- ասված է գրառման մեջ:

Նշվում է, որ ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը ԵՄ պատվիրակության անդամներին տեղում ներկայացրել է զեկույց 2021 թվականի մայիսի 12-ին և 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ ձեռնարկված ագրեսիայի հետևանքները։

Դիտարկումներն իրականացվել են չափիչ սարքերի միջոցով։

ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակության անդամները վստահեցրել են, որ կիրականացնեն խորը ուսումնասիրություններ և պարբերաբար կներկայացնեն զեկույցներ։

Հայկական կողմը հավաստիացրել է, որ ԵՄ առաքելության պատվիրակության դիտորդական աշխատանքներին կցուցաբերվի մշտական աջակցություն և կծավալվի ակտիվ համագործակցություն:

Նախորդ Լուրը

Իսրայելը զինամթերք չի ուղարկելու Ուկրաինային. Գանց

Հաջորդ Lուրը

ԵԱՀԿ-ն խումբ կուղարկի Հայաստան սահմանամերձ շրջաններում իրավիճակի գնահատման համար

Այլ Լուրեր

Անվտանգություն

Պակիստանը Իրանին կոչ է արել զսպել Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումները

18/09/2026
Միջազգային

Հունգարիան մինչև 2027-ի հոկտեմբերը կարող է հրաժարվել ռուսական գազից

18/09/2026
Ադրբեջան

Թուրքիան և Ադրբեջանը էներգետիկ երեք խոշոր նախագիծ կիրականացնեն

18/09/2026
Հաջորդ Lուրը

ԵԱՀԿ-ն խումբ կուղարկի Հայաստան սահմանամերձ շրջաններում իրավիճակի գնահատման համար

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պակիստանը Իրանին կոչ է արել զսպել Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումները

18/09/2026

Հունգարիան մինչև 2027-ի հոկտեմբերը կարող է հրաժարվել ռուսական գազից

18/09/2026

Թուրքիան և Ադրբեջանը էներգետիկ երեք խոշոր նախագիծ կիրականացնեն

18/09/2026

36 տարի փակ եղած թուրք-իրանական սահմանային անցակետը կվերաբացվի

18/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)