05-12-2025 / 07:29
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը վերահաստատում է ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը

2023/01/26 14:34
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելը և  դրան հասնելու համար հետևողական աշխատանքի իրականացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ՀՀ կառավարության հունվարի 26-ի նիստում:

Վարչապետը նախ ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի հայությանն իրենց տներից արտաքսելը Ադրբեջանի միակ նպատակը չէ: Այս սադրիչ գործողություններով Ադրբեջանը նպատակ ունի նաև խափանել խաղաղության օրակարգը, խաղաղության բանակցային գործընթացը և նոր պատերազմ հրահրել տարածաշրջանում: «Հասկանալի է, իհարկե, որ Լաչինի միջանցքի փակման և ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը մենք բոլորս շատ էմոցիոնալ ենք տանում: Բայց պետք է կրկին ընդգծեմ այս իրավիճակի շուրջ զսպվածության անհրաժեշտությունը և խաղաղության օրակարգին հակասող բառապաշարի ու գործողությունների բացառումը՝ առավել ևս պետական իշխանության ներկայացուցիչների կողմից: Մենք շարունակում ենք հետևողական լինել խաղաղության օրակարգի առաջմղման մեր ջանքերում և որևէ սադրանքով մեզ հնարավոր պետք է չլինի շեղել այս օրակարգից»,-ասաց Փաշինյանը:

Միևնույն ժամանակ վարչապետն ընդգծեց, որ պետք է շարունակել իշխանության, ընդդիմության, քաղաքացիական հասարակության, հայաստանյան և սփյուռքի անհատների և կազմակերպությունների համատեղ ջանքերը՝ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության նկատմամբ իրականացվող ոտնձգությունների վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելու ուղղությամբ:  Փաշինյանը նաև շնորհակալություն հայտնեց այն երկրներն ու կազմակերպություններին, որոնք ստեղծված իրավիճակին արձագանքում են օբյեկտիվորեն և անկողմնակալ՝ հենվելով մարդու իրավունքների և երկրների ստանձնած միջազգային պարտավորությունների վրա:

Նա ընդգծեց՝ արդեն երկար ժամանակ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, թե Լաչինի միջանցքն ամենևին էլ փակ չէ, թե ԼՂ-ի գազամատակարարումն ու հոսանքի մատակարարումը դադարեցված չէ: «Ակնհայտորեն Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը հակառակն են պնդում: Կարծում եմ՝ հենց այս հակասությունը դե յուրե լուծելու լավագույն ձևը Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելն է: Եվ մենք հետևողականորեն պետք է աշխատենք այս ուղղությամբ»»,-նշեց Փաշինյանը:

Վարչապետի համոզմամբ՝ ընդհանուր առմամբ՝ տարածաշրջանում առկա բոլոր խնդիրների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և հայկական կողմն առաջնորդվելու է հենց այս տրամաբանությամբ՝ հասկանալով բոլոր դժվարություններն ու բարդությունները:

Նախորդ Լուրը

Կարսում Թուրքիայի զինված ուժերը լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացնում

Հաջորդ Lուրը

ՀՀ քաղաքացիները կկարողանան այցելել ԱՄԷ առանց մուտքի արտոնագրի

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Կարևոր

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Հաջորդ Lուրը

ՀՀ քաղաքացիները կկարողանան այցելել ԱՄԷ առանց մուտքի արտոնագրի

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)