24-06-2026 / 11:24
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Այն, ինչ կատարվում է Արցախում, ցեղասպանության շարունակություն է. Ֆրենկ Փալոն

2023/04/20 11:41
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան

Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը, Լաչինի միջանցքի արգելափակումը Հայոց ցեղասպանության շարունակությունն են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ նման հայտարարություն արեց Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը:

«Այն, ինչ կատարվում է Արցախում, հարձակումը, ագրեսիան, որ տեղի ունեցավ երկու տարի առաջ, Լաչինի միջանցքի արգելափակումը, իմ կարծիքով, ոչ այլ ինչ է, եթե ոչ ցեղասպանության շարունակություն: Մենք գիտենք, որ Արցախում մարդիկ զրկանքների են ենթարկվում՝ չունենալով բավարար քանակությամբ սնունդ, բավարար քանակությամբ դեղորայք: Դա ցեղասպանություն է թվում, սակայն մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա: Սակայն դա նույն երևույթն է՝ անկախ նրանից դա Ադրբեջանն է իրագործում թե Թուրքիան», – շեշտեց կոնգրեսականը:

Ֆրենկ Փալոնը նաև ընդգծեց, որ ադրբեջանական այս ագրեսիան ուղղված չէ միայն Արցախի դեմ: Ադրբեջանի բանակը շարունակում է ներխուժումները Հայաստան՝ փորձելով ավելի շատ տարածքներ գրավել:

Կոնգրեսականի խոսքով՝ Հայկական հարցերով խմբի անդամները բազմիցս հիշեցրել են ԱՄՆ պետքարտուղարությանը, որ Լաչինի միջանցքի արգելափակումն անընդունելի է: Նա հույս հայտնեց, որ ԱՄՆ-ի և Մինսկի խմբի մյուս համանախագահների կողմից գործադրվող ճնշումն, ի վերջո, կնպաստի միջանցքի վերաբացմանը, և որ բանակցությունների արդյունքում Արցախն, ի վերջո, կճանաչվի հայկական տարածք:

Ֆրենկ Փալոնը նաև հիշեցրեց, որ Կոնգրեսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ դրան հասնելը հեշտ չի եղել: Նա շնորհակալություն հայտնեց կոնգրեսական Ադամ Շիֆին, որը եղել է այդ օրինագծի նախաձեռնողը: Փալոնը նաև բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Փալոնը ևս մեկ անգամ շեշտեց ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու անթույլատրելիությունը:

Նախորդ Լուրը

Կայացել է Իսրայելի ԱԳ նախարարի և Ալիևի հանդիպումը

Հաջորդ Lուրը

Բաքվում Իրանի նախկին դեսպանն անդրադարձել է Իսրայելի ԱԳ նախարարի՝ Ադրբեջան կատարած այցին

Այլ Լուրեր

Ադրբեջան

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը մեկնել է Բաքու

24/06/2026
Հայաստան

Վրաստանը մայիսին Հայաստանից ծաղիկների ռեկորդային ծավալ է ներմուծել

23/06/2026
Հայաստան

Հայաստանի կրթական ու գիտական համայնքը ChatGPT Edu-ի անվճար բաժանորդագրություն կստանա

23/06/2026
Հաջորդ Lուրը

Բաքվում Իրանի նախկին դեսպանն անդրադարձել է Իսրայելի ԱԳ նախարարի՝ Ադրբեջան կատարած այցին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԱՄՆ-ն և Իրանը չեն կարողանում համաձայնության գալ միջուկային վերահսկողության հարցում

24/06/2026

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն․ 14-րդ օրվա արդյունքները

24/06/2026

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը մեկնել է Բաքու

24/06/2026

Վրաստանը մայիսին Հայաստանից ծաղիկների ռեկորդային ծավալ է ներմուծել

23/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)