17-04-2026 / 04:03
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վիկտոր Ռաևսկի. «Ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարվելը հայ ժողովրդի ինքնության ոչնչացումն է»

2023/04/21 14:30
Թուրքիա, Քաղաքականություն

«Օսմանյան կայսրության և այսօրվա Թուրքիայի ու Ադրբեջանի վարած քաղաքականությունների միջև զուգահեռները համարում եմ բավականին հիմնավորված»:

Ermenihaber.am-ի հետ զրույցում ասաց ռուս հայտնի փորձագետ Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին:

«Հայաստանի և Արցախի ղեկավարության թույլ տված սխալների հետևանքով հայերը պարտվեցին պատերազմում: Լաչինի միջանցքի փակումն անկասկած նպատակ ունի ճնշել Ղարաբաղի ժողովրդին, բարդացնել այնտեղի քաղաքացիների կյանքը, ովքեր նորից վերադարձել են հայրենի Արցախ, քանի որ այնտեղ առկա է ռուսական խաղաղապահ զորախումբ, որը, ցավոք, ունի սահմանափակ լիազորություններ։

Մենք տեսնում ենք, թե ինչպես է Ադրբեջանը հնարավորինս դժվարեցնում հայերի կյանքը իրենց իսկ հայրենիքում։ Բայց այստեղ գլխավորն այն է, որ Ադրբեջանը վճռականորեն հայտարարում է, որ կարգավիճակի հարցն արդեն լուծված է։ Ոչ մի նման բան չկա, կարգավիճակի խնդիր դեռ կա, և հարցը չի վերացել: Իհարկե, Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականության և Թուրքիայի ու Ադրբեջանի ներկայիս քաղաքականության միջև զուգահեռները կան»: 

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին՝ զրուցակիցը նշեց, որ  երբ  խոսում են Հայոց ցեղասպանության մասին, չպետք է մոռանալ հույների ու ասորիների մասին, որոնք ևս մեծ կորուստներ են կրել։

«Մենք գիտենք, որ Օսմանյան կայսրությունում 1.5 միլիոն հայ է կոտորվել: Կոտորված ասորիների թիվը կազմել է 30.000, իսկ հույներինը՝ 60.000։ Ասորիների մի մասը փրկվել է Ռուսաստանում և, բարեբախտաբար, այժմ ասորի ժողովուրդը ազգային վերածննդի շրջան է ապրում։ 

Մյուս ժողովուրդը, որը տուժել է թուրքերի ձեռքից, հույներն են։ Բայց ի տարբերություն հույների՝ թուրքերը ասորիների ու հայերի հետ պատերազմական գործողությունների մեջ չէին»,- նշեց Ռաևսկին՝ հավելելով, որ Օսմանյան կայսրությունում այն ժամանակ գործում էր 31 հանձնաժողով, որը զբաղվում էր հայկական և հունական լքված գույքի թուրքացմամբ։

«Թուրքերը քրդերին օգտագործում էին վերոհիշյալ ժողովուրդներին ոչնչացնելու համար, և բոլոր գործողությունները ղեկավարում էր տխրահռչակ եռյակը՝ Թալեաթ փաշան (1874-1921), Էնվեր փաշան (1881-1922) և Ջեմալ փաշան (1872-1922),  որոնք 1913թ. պետական ​​հեղաշրջումից անմիջապես հետո իրենց ձեռքում կենտրոնացրեցին իշխանությունը: Երեք ոճրագործ, որոնք իսկապես զբաղված էին հայերի ոչնչացմամբ։ Իսկ Թալեաթի հեռագրերը վկայում են, որ բոլոր գործողությունները պետական ​​մակարդակով են տեղի ունեցել».- նշեց փորձագետը։

Ռաևսկին նաև հիշատակեց  2019թ. հրատարակված թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ» գրքի ռուսերեն թարգմանության մասին։

«Այնտեղ Թալեաթից հեռագրեր կան Հալեպում 4000 հայ որբերի մասին, որոնք  կորցրել էին իրենց ծնողներին։ Թաներ Աքչամը. մեջբերելով Թալեաթի հեռագիրը,  նշում է, որ ոճրագործի հրամանով, չորս տարեկանից ցածր երեխաներին  տեղավորեցին թուրքական կացարաններում, որպեսզի նրանք հետագայում չիմանան իրենց հայ լինելու մասին:  Իսկ ավելի մեծերին՝ ուղարկեցին  Տեր Զոր, ինչը հավասարազոր էր մահվան»։

Ռաևսկին փաստեց, որ Հայոց ցեղասպանության եղելիությունը հաստատվել է հազարավոր փաստաթղթերով և տարբեր երկրների որոշ պաշտոնյաների կողմից, քանի որ նույնիսկ նրանց է զարմացրել թուրքերի վայրագությունները:

«Թուրքիայի ներկայիս իշխանությունը ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը, թուրքերը փորձում են դա վերագրել ուրիշներին: Օրինակ, որ «ամեն ինչի մեղավորը հրեաներն են, որ իրենք են արել, իսկ թուրքերը մեղավոր չեն». Սա իրականում անհեթեթություն է:

Թուրքիայում տարածված տեսություն կա, որ իբր ցեղասպանությունը կազմակերպել է հրեական աղանդ հանդիսացող սաբաթայների՝ «դյոնմեների» համայնքը: Ասում են, որ նրանցից ոմանք եղել են երիտթուրքերի շարքերում։ Դե, սա թուրքերի համար շատ հարմար տեսություն է, որի վրա փորձում է հենվել թուրքական վերնախավը։

Ես փորձեցի Թուրքիայում այս աղանդի մասին գրքեր գտնել, բայց չգտա, քանի որ դրանք սպառված էին: Սա խոսում է այն մասին, որ այս տեսությունը շատ տարածված է թուրքերի շրջանում»,- նշեց նա:

«Ի վերջո, պետք է փաստել, որ թուրք բնակչությունը պատրաստ չէ ընդունել իր նախնիների գործած հանցագործությունն։ Ավելին, մենք հիշում ենք, որ Էրդողանն թուրք-հունական լարվածության ժամանակ, սպառնում էր հույներին նոր ցեղասպանությունով։ Սա շատ կարևոր հանգամանք էր։ Նա հույներին հիշեցրեց Զմյուռնիայի կոտորածի մասին: 

Այսպիսով, Հայոց ցեղասպանության ճանաչման դատապարտման խնդիրը մնում է սուր և չափազանց կարևոր հարց։ Ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարումն՝ հայերի ինքնության ոչնչացումն է, քանի որ սա է, որ միավորում է աշխարհի բոլոր հայերին, այն է՝ հասնել արդարության»,- նշեց նա:

Հեղինակ`   ԷԴՈւԱՐԴ ՄԵԼՔՈւՄՅԱՆ

Նախորդ Լուրը

Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հաջորդ Lուրը

Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ-ը հերքում է

Այլ Լուրեր

ԱՄՆ

ԱՄՆ-ն և «ՀԱՄԱՍ»-ը ուղիղ բանակցություններ են վարել Գազայում հրադադարի գործընթացի շուրջ

16/04/2026
Ադրբեջան

Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական նշանակությունը Եվրոպայի համար սկզբունքորեն փոխվել է. Վրաստանի ԱԳՆ

16/04/2026
Թուրքիա

Թուրքիայի իշխանությունները Քահրամանմարաշում տեղի ունեցած դեպքը չեն որակում որպես ահաբեկչություն

16/04/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ-ը հերքում է

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ստամբուլում Ալեն Սիմոնյանը կարճ շփում է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ

16/04/2026

ԱՄՆ-ն և «ՀԱՄԱՍ»-ը ուղիղ բանակցություններ են վարել Գազայում հրադադարի գործընթացի շուրջ

16/04/2026

Թաշչյան․ Հայտնի չէ Ծիծեռնակաբերդում շինաշխատանքներն ապրիլի 24-ին կավարտվեն, թե ոչ, բայց դա չի խանգարի երթին

16/04/2026

Հայաստանից Ադրբեջան արտահանման դեպք չի արձանագրվել. ՊԵԿ

16/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)