02-04-2026 / 21:27
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Անկարան կփորձի սրել իրավիճակը Հարավային Կովկասում՝ դրդելով Ադրբեջանին Արցախում էսկալացիա սկսել»․ Սաֆրաստյան

2020/03/02 12:35
Արցախ, Հայաստան

Սիրիայի Իդլիբ քաղաքում ռուս-թուրքական հակասությունների ֆոնին Անկարան կփորձի սրել իրավիճակը Հարավային Կովկասում՝ դրդելով Ադրբեջանին Արցախում էսկալացիա սկսել։ «Sputnik Armenia»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը:

Փորձագետը հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս այցելել էր Բաքու ու Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության նոր համաձայնագրեր կնքել։ Էրդողանն այնտեղ ագրեսիվ հակահայկական հայտարարություններ էր արել՝ պնդելով, որ «Ղարաբաղն Ադրբեջանի մասն է»։

«Բայց ինձ ամենաշատը զենքի բաղադրիչն է անհանգստացնում։ Թուրքիան խոստացել է Ադրբեջանին ժամանակակից զենք ու ռազմական տեխնիկա մատակարարել։ Խոսքը, ամենայն հավանականությամբ, այն զենքի մասին է, որը Բաքուն չի կարող ուրիշ գործընկերներից ձեռք բերել», – նշել է Սաֆրաստյանը։

Նրա խոսքով՝ դեռ վառ են 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների հիշողությունները, որոնք դիտորդներից շատերի կարծիքով` Մոսկվայի ու Անկարայի հակամարտության հետևանքն էին։

Սակայն դեռ վաղ է ասել՝  էսկալացիան կաճի՞ Սիրիայում, թե՞ կողմերը կկարողանան փոխզիջման գնալ։ Սաֆրաստյանը համարում է, որ ռուս-թուրքական ռազմական հակամարտության հնարավորությունը քիչ է։ Նրանց հաջողվում է Սիրիայում գործողությունները որոշակի մակարդակում պահել, թեև փոխըմբռնումը հիմա զգալիորեն ավելի ցածր է, քան մեկ-երկու տարի առաջ։

 «Պետք չէ մոռանալ բազմամիլիարդանոց գործարքների մասին, որոնք կողմերը կնքել են էներգետիկայի ու ռազմատեխնիկական ոլորտներում։ «Akkuyu» ատոմակայանի կառուցումը, «Թուրքական հոսք» նախագիծը, C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը։ Բոլոր այդ գործարքներն այն «դրոշակներն» են, որոնց վրայով կողմերը չեն անցի», – կարծում է արևելագետը։  Նա վստահ է, որ չնայած թուրքական զինվորականների շարքում կորուստներին, այս փուլում իրավիճակը հարթելու հնարավորություն դեռ կա։

Հիշեցնենք՝ Սիրիայի հյուսիս-արևմուքտում իրավիճակը սրվել է ահաբեկչական խմբավորումների ակտիվացումից հետո։ Ավելի վաղ հարձակում էր տեղի ունեցել սիրիական զորքերի վրա։ Բաշար Ասադի զորքերն ի պատասխան իրենց կործանիչներն էին գործի դրել։

Փետրվարի 27-ին իդլիբյան դեէսկալացիայի գոտում սիրիական բանակի ավիահարվածների հետևանքով 33 թուրք զինծառայող է մահացել։ Այս ամենի հետևանքով Թուրքիայում հակառուսական տրամադրություններ են ի հայտ եկել։ Անկարայում Ռուսաստանի դեսպանը հայտնել է իր հասցեին հնչող սպառնալիքների մասին։

Նախորդ Լուրը

Բաքվում կորոնավիրուսի կասկածանքով կարանտինի տակ են առնվել 9 արտասահմանցիներ

Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ը Վրաստանի և Թուրքիայի համար Javelin հակատանկային հրթիռային համալիրների նոր խմբաքանակ կարտադրի

Այլ Լուրեր

Ժամանց

Վերաբացվել է «Նաիրի» կինոթատրոնը. «Այն ոչ մի միջազգային կինոթատրոնի չի զիջում» (Ֆոտո)

02/04/2026
Արցախ

Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին

02/04/2026
Հայաստան

Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. Նիկոլ Փաշինյան

02/04/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ը Վրաստանի և Թուրքիայի համար Javelin հակատանկային հրթիռային համալիրների նոր խմբաքանակ կարտադրի

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Փետրվարի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 60 երկրների քաղաքացիներ․ ԱԳՆ

02/04/2026

Վերաբացվել է «Նաիրի» կինոթատրոնը. «Այն ոչ մի միջազգային կինոթատրոնի չի զիջում» (Ֆոտո)

02/04/2026

Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին

02/04/2026

Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. Նիկոլ Փաշինյան

02/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)