05-04-2026 / 22:56
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բելգիան խորապես մտահոգված է ԼՂ-ում ստեղծված վիճակով ու դրա վատթարացմամբ. Բելգիայի ԱԳ նախարարն անդրադարձել է հումանիտար ճգնաժամին

2023/08/22 18:21
Ադրբեջան, Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայացած վերջին բանակցությունները ցույց տվեցին, որ խաղաղության համաձայնագիրը մոտ է, ուստի երկու երկրների ղեկավարների պարտականությունն է՝ անել ամեն ինչ, որպեսզի հայ և ադրբեջանցի ժողովուրդներն ապրեն խաղաղ պայմաններում։ Բրյուսելում, Երևանում և Բաքվում պետք է տեղի ունենան նոր խորհրդակցություններ։ Այս մասին Բելգիայի արտգործնախարար Հաջա Լահբիբն ընդգծեց Երևանում հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Բելգիայի արտգործնախարարը հույս է հայտնել, որ հանդիպումները կհանգեցնեն պատմական շրջադարձի, հետևաբար այդ ճանապարհին Հայաստանն ու Ադրբեջանը կարող են հույս կապել ԵՄ-ի հետ։

«Ես այստեղ եմ նաև ձեզ աջակցելու և քաջալերելու համար այն հակամարտության համատեքստում, որը տևական ժամանակ չի հանգուցալուծվում և արդեն տվել է չափազանց շատ զոհեր։ Բելգիան խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատճառով առաջացած լարվածության առթիվ։ Միակ ճանապարհն այս հակամարտությունից դուրս գալու համար բանակցային գործընթացն է և փոխզիջումների հասնելը։ Ադրբեջան կատարելիք այցի ժամանակ նաև իմ ադրբեջանցի գործընկերոջը կասեմ, որ 2023 թվականին ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կազմակերպված հանդիպումների շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները դրական առաջընթաց են արձանագրել։ Երկու երկրների ղեկավարներն արձանագրել են միմյանց սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ես ողջունում եմ Հայաստանի վարչապետի համարձակ հայտարարությունները, որոնք առնչվում են խաղաղության ուղուն։ Վերահաստատում եմ նաև այն պնդումը, որ հայ ազգաբնակչության անվտանգությունն ու իրավունքները պետք է երաշխավորվեն»,- հայտարարեց Բելգիայի արտգործնախարարը։ 

Նրա կարծիքով՝ միանշանակ ողջունելի էր Հայաստանի որոշումն իր տարածքում ընդունել Եվրամիության դիտորդական առաքելությունը, որի նպատակը սահմանամերձ շրջաններում անվտանգության և կայունության ապահովումն է։ Լահբիբի համոզմամբ՝ միջոցառումները պետք է նպաստեն երկու ժողովուրդների միջև վստահության ձևավորմանը։

«Բելգիան խորապես մտահոգված է ԼՂ-ում ստեղծված հումանիտար վիճակով ու դրա վատթարացմամբ։ Լաչինի միջանցքով  տեղաշարժի սահմանափակումը լուրջ հետևանքներ է ունենում՝ առաջացնելով սովահարության ու հիվանդությունների մեծ սպառնալիքներ։ Մեր հանդիպման ժամանակ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները նույնպես փաստեցին, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների կյանքը վտանգված է, ինչը, բնականաբար, անընդունելի է։ Բելգիան ամբողջությամբ կիսում է ԵՄ-ի դիրքորոշումը, ըստ որի Ղարաբաղի բնակչության անվտանգության ու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի ապահովումն Ադրբեջանի պարտավորությունն է։ Բելգիան հետայսու ևս իր դիվանագիտական շփումներում կառաջնորդվի այդ մոտեցմամբ»,-եզրափակեց Բելգիայի արտգործնախարարը։

Նախորդ Լուրը

Աֆղանստանում թալիբներն իրանցի ֆոտոլրագրողի են ձերբակալել

Հաջորդ Lուրը

ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Այլ Լուրեր

Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026
Հայաստան

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Հաջորդ Lուրը

ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)