03-02-2026 / 19:57
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Լիբանանի խորհրդարանի նախագահի ներկայացուցիչներն Արամ Ա կաթողիկոսին խոստացել են զորավիգ լինել Արցախի արդար դատին

2023/08/25 12:31
Արցախ, Հայաստան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն օգոստոսի 24-ին ընդունել է Լիբանանի խորհրդարանի նախագահի ներկայացուցիչներ, «Ամալ» շարժման քաղաքական դիվանի անդամներ, շարժման փոխնախագահ Շեյխ Հասան Ալ Մասրին եւ Սայիդ Աբբաս Նասր Ալ Դինին, որոնք կիսել են Վեհափառ Հայրապետի մտահոգությունն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման վերաբերյալ,  հայտնել են իրենց զորակցությունը խոստացել հնարավորինս զորավիգ լինել հայ ժողովրդին և Արցախի արդար դատին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։

«Հինգշաբթի, 24 Օգոստոս 2023-ին, Պիքֆայայի Ս. Աստուածածին Վանքի վեհարանին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Լիբանանի խորհրդարանի նախագահ Նապիհ Պըրրիի ներկայացուցիչներուն։ Պատուիրակութեան անդամներն էին Ամալ շարժումին փոխ նախագահ Շէյխ Հասան Ալ-Մասրին եւ ճարտարապետ Սայիտ Ապպաս Նասր Ալ-Տինը, որոնք միաժամանակ շարժումին քաղաքական դիւանի անդամներն են։

Հանդիպման ընթացքին առաւելաբար քննարկումի նիւթ դարձան Լիբանանի նախագահական յառաջիկայ ընտրութեան առնչուած մօտեցումներն ու զարգացումները։ Նորին Սրբութիւնը հրամայական նկատեց շուտափոյթ նախագահական ընտրութիւն կատարելու անհրաժեշտութիւնը, յատկապէս նկատի ունենալով Լիբանանի մէջ ընկերային-տնտեսական տագնապին հետզհետէ խորացումը եւ ժողովուրդին դիմագրաւած դժուարութիւնները։

Հանդիպումը առիթ հանդիսացաւ նաեւ արծարծելու Արցախի շարունակուող շրջափակումը Ազրպէյճանի կողմէ։ Նորին Ս. Օծութիւնը այս ուղղութեամբ մեր ժողովուրդին ընդվզումը յայտնեց։

Ամալ շարժումին ներկայացուցիչները բաժնելով Վեհափառ Հայրապետին եւ հայ ժողովուրդին մտահոգութիւնը, շարժումին անունով իրենց զօրակցութիւնը յայտնեցին եւ խոստացան կարելիութեան սահմաններէն ներս զօրավիգ կանգնիլ հայ ժողովուրդին եւ Արցախի արդար դատին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախորդ Լուրը

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս

Հաջորդ Lուրը

Մենք աջակցում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը. ՀՀ-ում Իրանի դեսպան

Այլ Լուրեր

Ժամանց

Հայաստանի դպրոցների ավելի քան 80%-ում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ ԿԳՄՍ

03/02/2026
Անվտանգություն

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026
Իրան

Արամ Ա-ն Լիբանանում Իրանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային գործընթացները

03/02/2026
Հաջորդ Lուրը

Մենք աջակցում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը. ՀՀ-ում Իրանի դեսպան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի դպրոցների ավելի քան 80%-ում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ ԿԳՄՍ

03/02/2026

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև

03/02/2026

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026

Tesla-ն ԱՄՆ-ում սկսել է Model Y ամենագնացի նոր տարբերակի վաճառքը (Ֆոտո)

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)