15-05-2025 / 01:05
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ ուղերձ ունի ադրբեջանական զրահատեխնիկայի վրա պատկերված նշանը

2023/09/13 14:52
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան, Տեսակետ

Ադրբեջանը վերջին օրերին լրացուցիչ զորք, զենք ու զրահատեխնիկա է կուտակում Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմանին։ Հատկանշական է, որ ադրբեջանական, այնուհետև թուրքական մեդիայում և սոցցացերում սկսեցին լայնորեն տարածվել տեսանյութեր, որտեղ երևում են զինվորներ և զրահատեխնիկա տեղափոխող ավտոշարասյունը։

Ուշագրավ է շարասյան գրեթե բոլոր մեքենաների վրա սպիտակ ներկով արված նշանը։ Տեսանյութերից հասկացվում է, որ այդ բեռնատարների վրա ներկով գրված է գլխիվայր լատինական «A» տառը։

Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, թուրքական մեդիայում շրջանառվող տեղեկություններից պարզ է դառնում, որ այդ նշանը պատկերված է «Նախիջևանն ու Ադրբեջանը իրար միավորելու նպատակով»։

Դա բացատրվում է հետևյալ կերպ․  «∀» տառի երկու թեք գծերից մեկը ներկայացնում է Նախիջևանը, մյուսը՝ Ղարաբաղը, իսկ միջին գիծը ներկայացնում է Զանգեզուրը, որը կմիացնի երկուսը»:

Մեկ այլ պնդման համաձայն՝ գլխիվայր լատինատառ «A»-ն նշանակում է «ամբողջականություն, միասնություն»։  

Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ՝ «այդ սիմվոլը բռնագրավումից հետո Ղարաբաղում հիմնված և Արցախ անունը ստացած ապօրինի կառույցը ոչնչացնելու և ողջ տարածքում Ադրբեջանի դրոշը կանգնեցնելու վճռականությունն է»։

Հիշեցնենք, որ նմանատիպ «ռազմաշունչ» տառ նկատել էինք Ուկրաինայի դեմ ռուսական ռազմագործողության ժամանակ, երբ ՌԴ ԶՈՒ-ին պատկանող զրահատեխնիկայի վրա ներկվել էր «Z» տառը։  ՌԴ ՊՆ-ն, մեկնաբանելով տառի նշանակությունը, հայտնել էր, որ «Z» նշանակում է հաղթանակի հետևից։

Հաշվի առնելով այս պնդումները, տարածաշրջանում առկա լարվածությունը, Հայաստանի և Արցախի նկատմամբ նոր հնարավոր ագրեսիան և վերջինիս իրագործման համար ստեղծված հիմքերը, Ադրբեջանի և Թուրքիայի՝ Հայաստանի նկատմամբ տարածքային անթաքույց նկրտումները, կարող ենք ասել, որ այդ նշանը որոշակի ուղերձ է պարունակում՝ ցույց տալով կամ ազդարարելով այդ երկրների կողմից  այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» ուժով ստանալու մտադրությունը։

Բայցևայնպես չենք կարող չբացառել նաև Ադրբեջանի՝ Հայաստանի և Արցախի վրա հոգեբանական ճնշում գործադրելու, ինչու չէ նաև ուժի ցուցադրման ակնհայտ սպառնալիքի տարբերակը։

Նախորդ Լուրը

Մենք չենք ընդունում սահմանների որևէ փոփոխություն. Իրանի ՊՆ նախարար

Հաջորդ Lուրը

Ադրբեջանը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը. հայկական կողմում կա 1 վիրավոր

Այլ Լուրեր

Անվտանգություն

Սահակաշվիլիին Վրաստան է ուղարկել ուկրաինական հետախուզությունը․ Պապուաշվիլի

14/05/2025
Հայաստան

Արարատ Միրզոյանը մասնակցում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստին

14/05/2025
Հայաստան

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում Հունաստանի դեսպանը հայտնել է իր երկրի լիակատար աջակցությունը

14/05/2025
Հաջորդ Lուրը

Ադրբեջանը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը. հայկական կողմում կա 1 վիրավոր

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանը Ստամբուլում հանդիպում կանցկացնի Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ միջուկային ծրագրի շուրջ

14/05/2025

Սահակաշվիլիին Վրաստան է ուղարկել ուկրաինական հետախուզությունը․ Պապուաշվիլի

14/05/2025

Հայաստանը և Ադրբեջանը կարող են միանալ Աբրահամյան Խաղաղության համաձայնագրերին․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ

14/05/2025

Էրդողանն առցանց հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի, Սաուդիան Արաբիայի և Սիրիայի ղեկավարների հետ

14/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)