03-02-2026 / 13:12
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Լեռնային Ղարաբաղ ուղարկված հումանիտար բեռի պարունակությունը համաձայնեցվել է բնակիչների հետ. Զախարովա

2023/09/13 15:54
Անվտանգություն, Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

Ռուսաստանն Աղդամ-Ասկերան երթուղով Լեռնային Ղարաբաղ ուղարկված բեռի պարունակությունը համաձայնեցրել է տարածաշրջանի բնակչության հետ և դատապարտում է տեղեկատվական ոլորտի այն ներկայացուցիչներին, որոնք փորձել են արժեզրկել այդ օգնությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում կայացած ճեպազրույցում։ 

«Ինչ վերաբերում է նրանց հայտարարություններին, ովքեր փորձել են արժեզրկել ռուսական մարդասիրական օգնությունը… Այդ բեռը 15 տոննա է, այն հիմնականում սննդամթերք է, բայց ներառում է նաև իրեր, հիգիենիկ և մանկական պարագաներ և այլն: Հետևաբար, պետք է ամաչեն այն մարդիկ, որոնք որոշել են այդպես արձագանքել անկեղծ և, ըստ իս, ռուսական կողմից չափազանց ժամանակին արված ոչ միայն ժեստին կամ քայլին, այլ տարածաշրջանի ժողովրդին մեկնած իրական օգնության ձեռքին», – ասել է Զախարովան՝ հավելելով, որ մարդասիրական այդ բեռի մեջ պարունակվող ամեն ինչ «համաձայնեցվել է այն շրջանի բնակիչների հետ, որի համար այն նախատեսված էր»։

«Ես կոչ եմ անում հայ հանրությանը, ի թիվս այլ բաների, վերլուծել հրապարակված նյութերը, այդ թվում՝ հայկական ռեսուրսներում, տեսնել, թե ով ինչ է գրել, լսել, թե մենք ինչ ենք ասում»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Զախարովան նշել է, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ռուսաստանի Կարմիր խաչի ներկայացուցիչներն այս մարդասիրական օգնությունը բաշխել են բազմազավակ ընտանիքներին, «նրանց, ովքեր խիստ կարիքի մեջ են եղել, այդ թվում՝ ցածր եկամուտ ունեցող մարդկանց»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Ասկերան քաղաքով Արցախի Հանրապետություն է մուտք գործել ռուսական Կարմիր խաչի մեկ բեռնատար մեքենա՝ բեռնավորված ռուսական արտադրության հումանիտար բեռներով:

Նախորդ Լուրը

Ադրբեջանը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը. հայկական կողմում կա 1 վիրավոր

Հաջորդ Lուրը

Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը

Այլ Լուրեր

Ադրբեջան

Արցախում վանդալիզմի է ենթարկվել հերթական հայկական եկեղեցին (լուսանկարներ)

03/02/2026
Հայաստան

TRIPP-ն այս փուլում ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում. Ամերիկագետ

03/02/2026
Միջազգային

Մշակվում է բազմաստիճան ծրագիր՝ Մոսկվա-Կիև հնարավոր խաղաղ համաձայնագրի պահպանման համար․ Financial Times

03/02/2026
Հաջորդ Lուրը

Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Մելանյա» ֆիլմն ԱՄՆ-ում հավաքել է 7 միլիոն դոլար․ վերջին տասնամյակի ամենահաջողված վավերագրական դեբյուտը

03/02/2026

Արցախում վանդալիզմի է ենթարկվել հերթական հայկական եկեղեցին (լուսանկարներ)

03/02/2026

TRIPP-ն այս փուլում ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում. Ամերիկագետ

03/02/2026

Մշակվում է բազմաստիճան ծրագիր՝ Մոսկվա-Կիև հնարավոր խաղաղ համաձայնագրի պահպանման համար․ Financial Times

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)