28-08-2026 / 03:34
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մոսկվան դիվանագիտական խողովակներով դեմարշ է հայտարարել Բաքվին

2023/09/13 16:26
Ադրբեջան, Անվտանգություն, Քաղաքականություն

Մոսկվան դիվանագիտական ​​դեմարշ է հայտնել Բաքվին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում Ռուսաստանի վերահսկողության տակ անցած նոր տարածաշրջաններում ընտրությունների վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունների պատճառով։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովայի խոսքով՝ նման հայտարարությունները չեն համապատասխանում երկրների միջև դաշնակցային հարաբերությունների բնույթին։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Խերսոնի և Զապորոժիեի մարզերում, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում ընտրությունները չունեն իրավական ուժ։

«Նման գնահատականները մեր կողմից չեն կարող ընդունվել, դրանք անընդունելի գնահատականներ են և չեն համապատասխանում մեր երկրների միջև հարաբերությունների դաշնակցային մակարդակին: Ուստի ադրբեջանական կողմին դիվանագիտական խողովակներով ​​դեմարշ է հայտարարվել։ Մենք ամեն ինչ արտահայտել ենք այս կապակցությամբ»,- ասել է նա Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացված ճեպազրույցում:

«Մենք հիմնվում ենք այն բանի վրա, որ Բաքուն պետք է մեր երկրի տարածքային ամբողջականության հարցերին վերաբերվի այն նույն հարգանքով, ինչը մեր գործընկերներն ակնկալում են մեր կողմից, երբ խոսք է գնում Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության մասին։ Կարծում եմ` նոր տարածաշրջանների պատմությունը մեր ադրբեջանցի գործընկերները լավ գիտեն», – հավելել է դիվանագետը։

Ռուսաստանի տարբեր մարզերում սեպտեմբերի 10-ը հայտարարվել էր քվեարկության միասնական օր։ Առաջին անգամ քվեարկությանը մասնակցում էին նաև Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Խերսոնի և Զապորոժիեի մարզերը, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները, որտեղ ընտրում էին նահանգապետների և խորհրդարանների պատգամավորների։

Նախորդ Լուրը

Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը

Հաջորդ Lուրը

Միրզոյանն Իրանի ԱԳ նախարարի հետ զրույցում անընդունելի է որակել Հարավային Կովկասում սահմանների ցանկացած փոփոխություն

Այլ Լուրեր

Վրաստան

Հրաժարական է տվել Վրաստանի փոխվարչապետ Մամուկա Մդինարաձեն. ի՞նչ է հայտնի

27/08/2026
Կարևոր

Հայաստանը 2027 թվականից Լեհաստանում ռազմական կցորդ կունենա

27/08/2026
ԱՄՆ

Կատարի վարչապետը մեկնում է Թեհրան՝ Իրան-ԱՄՆ բանակցությունները վերականգնելու նպատակով

27/08/2026
Հաջորդ Lուրը

Միրզոյանն Իրանի ԱԳ նախարարի հետ զրույցում անընդունելի է որակել Հարավային Կովկասում սահմանների ցանկացած փոփոխություն

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Արտահանման ծավալները շարունակում են նվազել. «Լույս» հիմնադրամ

27/08/2026

Փաշինյանը Կոբախիձեին հրավիրել է COP17-ին

27/08/2026

Հայաստանն ու ԱՄԷ-ն հուշագիր են ստորագրել

27/08/2026

ԱՄՆ-ի որոշումից հետո Սիրիայի նախագահը Visa քարտով վճարում է կատարել

27/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)