22-05-2025 / 13:17
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ն պետք է մեծացնի ԼՂ փախստականներին տրամադրվող մարդասիրական օգնության չափը. ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ

2023/10/19 17:13
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)-ն հրապարակել է իրենց կողմից տարվող հայ-ամերիկյան քաղաքականության առաջնահերթությունները.

1) Դադարեցնել ադրբեջանական ներխուժումը Հայաստան

2) Արցախ վերադառնալու ապահով իրավունքի երաշխավորում

3) Երկարաժամկետ օգնություն ուղարկել ցեղասպանությունը վերապրածներին։

Առավել մանրամասն անդրադառնալով պահանջներին՝ ANCA-ն և նրա գործընկերները կոչ են անում Կոնգրեսի անդամներին ընդունել օրենսդրություն և նպաստել վարչակազմի քաղաքականությանը, Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումների և Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման սպառնալիքների ֆոնին աջակցություն ցուցաբերել Հայաստանին և Արցախին (Լեռնային Ղարաբաղ)։

Ադրբեջանական հետագա ագրեսիայի կանխարգելում. Միացյալ Նահանգները պետք է անհապաղ գործի վերջ դնի Ադրբեջանի կողմից հարավային Հայաստանի շրջանների օկուպացիային և կանխի Հայաստան ներխուժելու կամ դեպի Թուրքիա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» բռնի կերպով հաստատելու ցանկացած փորձ՝ անելով հետևյալը. կիրառել Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու կանոնադրական արգելքները՝ ապահովելու համար, որ Ադրբեջանը չի պարգևատրվի իր ագրեսիայի համար:

Պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների և զորամիավորումների  նկատմամբ, որոնք մեղավոր են պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների կոպիտ խախտումների մեջ:

Հետաքննել արցախահայության դեմ Ադրբեջանի կողմից իրականացված մարդու իրավունքների լայնորեն փաստագրված խախտումները և պատերազմական հանցագործությունները։

Միանան եվրոպական և կանադացի գործընկերներին՝ աջակցելու Եվրոպական միության դիտորդական առաքելությանը Հարավային Հայաստանում՝ անձնակազմով, նյութատեխնիկական աջակցությամբ և ֆինանսավորմամբ։

Ստեղծել ԱՄՆ մշտական դիվանագիտական ներկայություն Հարավային Հայաստանում՝ Ադրբեջանի ագրեսիայի սպառնալիքների դեպքում Հայաստանի ինքնիշխանությանը աջակցություն ցույց տալու համար։

Աջակցություն Արցախի հայերի վերադարձի իրավունքին. Միացյալ Նահանգները պետք է նյութապես աջակցի հայերի վերադարձի իրավունքին՝ Արցախում՝ նրանց իրավունքների և անվտանգության ամուր միջազգային երաշխիքներով՝ միջազգային մշտական խաղաղապահ ներկայության հովանու ներքո։

Աջակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի ընդունմանը, որը հաստատում է Արցախում ՄԱԿ-ի մշտական դիտորդական եւ խաղաղապահ ներկայություն, որը կապահովի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, ովքեր ձգտում են վերադառնալ իրենց տները:

Տրամադրել ԱՄՆ-ի հզոր մարդասիրական, բնակարանային և զարգացման աջակցություն՝ նյութապես աջակցելու արցախցի հայ ընտանիքներին, որոնք ձգտում են վերադառնալ իրենց տները։

Ապահովել հայ ռազմագերիների (գերիների) և քաղբանտարկյալների ազատ արձակումը, որոնք ներկայումս ապօրինի պահվում են Ադրբեջանի կողմից։

Հետապնդել նյութական փոխհատուցում և հատուցում Ադրբեջանից բռնի տեղահանված և իրենց տները վերադառնալ չկարողացող հայերի համար:

Ապահովել, մշակութային պահպանողների և այլոց անարգել մուտքը Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային և կրոնական վայրեր՝ ապահովելու համար Արցախի հինավուրց քրիստոնեական ժառանգության պաշտպանությունը հետագա պղծման գործողություններից։

Աջակցություն Արցախի փախստականներին իմաստալից մարդասիրական օգնությանը. Միացյալ Նահանգները պետք է էապես մեծացնի տրամադրվող մարդասիրական օգնության չափը Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումների հետևանքով փախստականների սուր ճգնաժամը հաղթահարելու համար։

Տրամադրել հավելյալ մարդասիրական օգնություն Արցախից բռնագաղթված հայ փախստականների բնակարանային և վերաբնակեցման, պարենային ապահովության, տնտեսական զարգացման, հոգեսոցիալական օգնության և այլ կարիքների բավարարման համար՝ աջակցելով միջազգային մարդասիրական կազմակերպություններին, ոչ առևտրային կազմակերպություններին և համայնքի ղեկավարած կազմակերպություններին։

Նախորդ Լուրը

Հարյուրավոր ամերիկացի հրեաներ ի աջակցություն Գազայի բողոքի ակցիա են իրականացրել Կոնգրեսում. (տեսանյութ)

Հաջորդ Lուրը

Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումներն ավելացել են 8%-ով. իրանական TG ալիք

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանը օդի մոնիթորինգի 14 անշարժ կայաններ ձեռք կբերի. Երևանը կունենա 6 դիտակայան. Սիմիդյան

22/05/2025
Հայաստան

Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիների համար հանվում է Հայաստան մուտքի արտոնագրերի պահանջը

22/05/2025
Հայաստան

Կառավարությունը 27 մլն 160 հազար դրամ կհատկացնի Սիրիայում ՀՀ քաղաքացու անձնագիր ստացողների փոխարեն

22/05/2025
Հաջորդ Lուրը

Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումներն ավելացել են 8%-ով. իրանական TG ալիք

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանը օդի մոնիթորինգի 14 անշարժ կայաններ ձեռք կբերի. Երևանը կունենա 6 դիտակայան. Սիմիդյան

22/05/2025

Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիների համար հանվում է Հայաստան մուտքի արտոնագրերի պահանջը

22/05/2025

Կառավարությունը 27 մլն 160 հազար դրամ կհատկացնի Սիրիայում ՀՀ քաղաքացու անձնագիր ստացողների փոխարեն

22/05/2025

«Իտալական երաժշտությունը ֆիլմերում» խորագրով համերգ` Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ

22/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)