23-04-2026 / 19:33
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Խաղաղության խաչմերուկ»-ը վերջին երեք տարվա մեր դիրքորոշման արտահայտությունն է. Փաշինյան

2023/11/16 12:10
Հայաստան, Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի ամենակարևոր քաղաքական և գործառնական նշանակությունն այն է, որ վիզուալ կերպով Հայաստանը ցույց տա իր պարամետրերը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հետ կապված։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հարցին, թե «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը տնտեսական, անվտանգային կամ քաղաքակրթական ի՞նչ բաղադրիչներ ունի և ի՞նչ կարող է տալ տարածաշրջանի և տարածաշրջանից դուրս երկրներին։

« Գիտեք, որ վերջին երեք տարիներին ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է, և Հայաստանում ու Հայաստանից դուրս Հայաստանի Հանրապետության կառավարությանը այդ թեմայով վերագրել են ամենատարբեր խոստումներ, ամենատարբեր պատրաստակամություններ, դավադրություններ և այլն, և այսպես շարունակ։

Եվ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ամենակարևոր քաղաքական և գործառնական նշանակությունը այն է, որ վիզուալ կերպով ցույց տանք՝ ի՞նչ ենք ուզում, ի՞նչ պատրաստակամություն ենք հայտնել և այլն, և այսպես շարունակ։ Գիտեք, որ ամենատարբեր միջանցքային խոսակցություններ են այս ընթացքում պտտվել և այդ բառի հետ կապված ամենատարբեր մեկնաբանություններ են եղել։ Մենք դրել ենք մեր պարամետրերը, որից դուրս խոսակցություն չի եղել։ Այսինքն՝ սա ոչ թե նոր բան է, այլ վերջին երեք տարիների ընթացքում մեր դիրքորոշումների, մեր քննարկումների և պայմանավորվածությունների արտահայտություն»,- ընդգծեց Փաշինյանը։

Նախորդ Լուրը

Թուրքիան մեկ տարով երկարաձգեց Աղդամի մոնիտորինգի կենտրոնի իր զինվորականների մանդատը

Հաջորդ Lուրը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ԵՄ դիտորդների հետ մասնակցել է սահմանային գոտու պարեկային դիտարկմանը

Այլ Լուրեր

Հայաստան

16 տարեկանների համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր

23/04/2026
Ժամանց

2027-ից կգործեն մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներ ու մեթոդաբանություններ

23/04/2026
Անվտանգություն

Ստորագրվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս և Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության տարեկան ծրագրերը

23/04/2026
Հաջորդ Lուրը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ԵՄ դիտորդների հետ մասնակցել է սահմանային գոտու պարեկային դիտարկմանը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

16 տարեկանների համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր

23/04/2026

2027-ից կգործեն մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներ ու մեթոդաբանություններ

23/04/2026

Ստորագրվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս և Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության տարեկան ծրագրերը

23/04/2026

Ինչո՞ւ է Վրաստանում ստեղծվել ուժային կառույցները համակարգողի պաշտոն. մեկնաբանում է վրացագետը

23/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)