10-07-2026 / 14:17
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ

2023/11/28 11:05
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ջանքերը և Վաշինգտոնի աջակցությունը հայտնելով Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրությունը։

«Նրանք քննարկել են ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերին։ Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և ընդգծել Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը մեծացնելու ջանքերը, մինչ մենք աշխատում ենք՝ աջակցելու բարեկեցիկ և ժողովրդավարական ապագայի նրա տեսլականին», – նշված է հայտարարությունում։

Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և ողջունել «Ադրբեջանի և Հայաստանի միջև տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր կնքելու՝ նախագահ Ալիևի հանձնառությունը»։

«Պետքարտուղարն ընդունել է, որ այս երկարատև հակամարտությունը տառապանքներ է պատճառել թե՛ադրբեջանցիներին, թե՛ հայերին, և ընդգծել է այն օգուտները, որ կարող է բերել խաղաղությունը տարածաշրջանում բոլորին», – նշված է գերատեսչության հայտարարությունում։

Բլինքենը նաև Ալիևի հետ քննարկել է երկու երկրների հարաբերությունների միջև մտահոգություն առաջացնող թեմաները և «խոսել համագործակցությունն ամրապնդելու հնարավորությունների մասին, հատկապես խաղաղության գործընթացի շուրջ», ինչպես նաև շեշտել բարձր մակարդակով ներգրավվածության կարևորությունը։

Նախորդ Լուրը

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների հումանիտար խնդիրները

Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության իրական հնարավորություն է տեսնում

Այլ Լուրեր

ԱՄՆ

Ամերիկացի ինժեներները «TRIPP» նախագծի շրջանակներում ժամանել են Հայաստան

10/07/2026
Ադրբեջան

Թուրքիան ու Ադրբեջանը ռազմական համագործակցության զարգացման հարցեր են քննարկել

10/07/2026
ԱՄՆ

Ուկրաինան ԱՄՆ-ից «Patriot»-ի հրթիռներ կստանա

10/07/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության իրական հնարավորություն է տեսնում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Զինված անձինք կրակ են բացել Ալի Խամենեիի դամբարանի մոտ

10/07/2026

Ամերիկացի ինժեներները «TRIPP» նախագծի շրջանակներում ժամանել են Հայաստան

10/07/2026

Թուրքիան ու Ադրբեջանը ռազմական համագործակցության զարգացման հարցեր են քննարկել

10/07/2026

Ստամբուլում անհայտ անձը վնաս է հասցրել հայկական եկեղեցու գերեզմանատանը

10/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)